Erasmus+ ծրագրի շրջանակում իրականացվող «Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» (BEM) նախագծի գործընկեր երկրների 5-րդ աշխատաժողովն անցկացվել է Երևանում՝ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) համակարգմամբ։
2023 թվականից մեկնարկած նախագիծը նորարարական նախաձեռնություն է, որն իրականացվում է Erasmus+ ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով միկրոորակավորումների (միկրոհավատարմագրեր) միջոցով զարգացնել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը Եվրոպական միության անդամ չհանդիսացող գործընկեր երկրներում:
Մայիսի 5-7-ը տեղի ունեցած հերթական աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գայանե Հարությունյանը, միջազգային փորձագետներ մի շարք երկրներից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծի հետագա աշխատանքային փաթեթները, որոնք ներառում են միկրոորակավորումների հավատարմագրման և ճանաչման գործընթացի մարտահրավերները: Քննարկումների ընթացքում հստակեցվել են նաև նախագծի հետագա քայլերը՝ միկրոորակավորումները մասնագիտական կրթության և ուսուցման կարիքներին ծառայեցնելու շեշտադրմամբ:
«Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» նախագծում ընդգրկված են Հայաստանի, Վրաստանի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ուկրաինայի, Նորվեգիայի և Գերմանիայի հաստատությունները, որոնք մշակելու են միկրոորակավորումներ: Դրանք կարող են կիրառվել նաև շարունակական մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում՝ որպես լրացուցիչ որակավորում կամ ոչ ֆորմալ ձևով ձեռք բերված ուսումնառության արդյունք։
ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացման առաջնային ուղղություններից մեկը միջազգային համագործակցությունն է, և վերոնշյալ նախագծի իրականացումը համահունչ է պետական քաղաքականությանը. «Այս նախաձեռնությունը ներդրում է մեր սովորողների, մանկավարժների և հաստատությունների ապագայի համար»:
Նրա խոսքով`վերջին տարիներին Հայաստանը մի շարք ռազմավարական բարեփոխումներ է իրականացրել ՄԿՈՒ համակարգում՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի զարգացող կարիքներին:
Ընդգծելով, որ բարեփոխումները միտված են մասնագիտական կրթության որակի և մատչելիության բարելավմանը` Արմենուհի Պողոսյանը, մասնավորապես, շեշտել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ընդունումը, որը մատչելիության և աշխատաշուկայի կարիքներին համապատասխանության նոր կարգավորումներ է սահմանել:
«Նոր օրենքը ստեղծում է իրավական հիմք ժամանակակից, ճկուն և ներառական ՄԿՈՒ համակարգի զարգացման համար, խթանում է կարողությունների վրա հիմնված, սովորողակենտրոն կրթությունը: Նոր օրենքի ընդունմամբ հիմքեր են ստեղծվել` ներդնելու ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմներ: Այս ուղղությամբ կարևոր քայլ է նաև միկրոորակավորումների համակարգի ներդրումը, որը թույլ է տալիս կարճ, նպատակաուղղված ուսուցման ծրագրերի, այդ թվում՝ վերապատրաստումների միջոցով զարգացնել և բարելավել հմտությունները, որը հատկապես աշխատանք փնտրող մեծահասակների համար կարևոր աջակցություն է»,- ասել է վարչության պետը:
Նա նաև նշել է, որ Հայաստանի ՄԿՈՒ համակարգում ներդրվում է Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակի (ՈԱՇ) մոդելը, որը համապատասխանում է ԵՄ փորձին և Եվրոպական որակավորումների շրջանակին (EQF): Նրա խոսքով՝ գործընթացը նպատակ ունի առաջընթաց ապահովել հմտությունների և կարողությունների ազգային և միջազգային ճանաչման ասպարեզում:
Ըստ Արմենուհի Պողոսյանի՝ «Մասնագիտական ուսուցման և կրթության մասին» նոր օրենքի առաջնային թիրախներից մեկը պետություն-մասնավոր համագործակցության և աշխատանքի վրա հիմնված ուսուցում (WBL) համակարգի զարգացումն է՝ ՄԿՈՒ հաստատությունների և գործատուների միջև ուղիղ կապերի ամրապնդման միջոցով։
Աշխատաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել նաև ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը և միջազգային փորձագետ Քրիստինե Էբերհարդը։ Քննարկումը շարունակվել է պանելային քննարկումների ձևաչափով։
«Միկրո-որակավորումներ Եվրոպայից դուրս» նախագծի շրջանակում մշակվել է ՄԿՈՒ ոլորտում միկրոորակավորումների մեթոդաբանության ճկուն ձևաչափ, որը կարող է ընդունելի լինել բոլոր երկրների կրթական համակարգերի համար՝ տեղական օրենսդրության կարգավորումների տեղայնացմամբ: Գործատուների և այլ շահառուների հետ քննարկումների արդյունքում մշակված 62 միկրոորակավորումներն առաջիկայում հասանելի կլինեն Skillsbank (Սկիլսբանկ) և Europass (Եվրոպաս) էլեկտրոնային հարթակներում:
Համագործակցությունը «Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» նախագծի շրջանակում հնարավորություն է տալիս հավատարմագրել, փաստաթղթավորել, ճանաչել կամ վավերացնել միկրոորակավորումները՝ ըստ յուրաքանչյուր երկրի պահանջների՝ այդ կերպ կամուրջ ստեղծելով ՄԿՈՒ ոլորտի և աշխատաշուկայի միջև։ Նախագիծը կամփոփվի 2025 թվականի ավարտին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան