ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկման հրավեր ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մայիսի 3, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է հանդիպում-քննարկում ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
 

Քննարկման հիմնական թեմաններն են՝
 

  • «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ ու լրացումներ (ֆիթնես ոլորտ).
  • Ֆիթնես կենտրոնների գործունեության համար գործող շենքային նորմատիվ պահանջների ներկայացում.
  • Ֆիթնես կենտրոնների համար գործող առողջապահական նորմատիվ պահանջների ներկայացում.
  • Ֆիթնես կենտրոնների գույքի չափորոշիչներ.
  • Ֆիթնես մարզիչների հավաստագրման չափորոշիչներ ու գործընթաց:

Հանդիպման նպատակն է անդրադառնալ վերոնշյալ բոլոր կետերին, լսել մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները՝ առավել արդյունավետ կարգավորումներ ձևավորելու և ըստ այդմ՝ հետագա գործընթացը պլանավորելու համար։

Հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (9-րդ հարկի դահլիճ):

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով մասնակցի տվյալները հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ artur.sedrakyan@escs.am կամ զանգահարել +374-98-99-44-66 հեռ.:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն