ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ԱԲ սերունդ» փորձարարական ծրագրի տեղեկատվական հանդիպումներ

Մայիսի 1, 2025
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել են «Արհեստական բանականության սերունդ» փորձարարական ծրագրի տեղեկատվական հանդիպումները ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարան փոխադրվող երեխաների և նրանց ծնողների համար։

2025-2026 ուսումնական տարում «ԱԲ սերունդ» ծրագիրը հասանելի է լինելու ՀՀ բոլոր մարզերում. այդ նպատակով 22 ավագ դպրոցներում նախատեսվում է ընդունելություն։

«ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրն իրականացվում է 2023 թվականից՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ: Արհեստական բանականության ոլորտի գիտնականի կրթական ուղին ստեղծելու նպատակով իրականացվող ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագրի շրջանակում արդեն ավագ դպրոցից սովորողներն ուսումնասիրում են արհեստական բանականություն, Python ծրագրավորման լեզու և խորացված հանրահաշիվ։

Տեղեկատվական հանդիպումները կազմակերպվում են ծրագրի մանրամասները, հնարավորություններն ու ընդունելության կարգը ներկայացնելու նպատակով: Տեղեկատվական հանդիպումների ժամանակացույցին ծանոթանալու ու մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով։

«ԱԲ սերունդ» ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է հիմնադրամի կայքում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն