ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնությանը 16 թիմեր կմասնակցեն. կայացել է վիճակահանությունը

Ապրիլի 30, 2025
Սպորտային լուրեր

Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի և ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն:

Երևան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները՝ առաջնությանը մասնակցելու նպատակով:

Արդեն կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են Լեհաստանի, Սլովենիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Լատվիայի, Ռումինիայի և Հունաստանի հավաքականները: Երկրորդ ենթախումբը գլխավորել է Իտալիայի հավաքականը:

Ենթախմբերում 1-2 տեղեր գրաված թիմերը կմրցեն կիսաեզրափակիչ փուլում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն