Մեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։
Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով:
Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչ փուլի մասնակիցները, իսկ եզրափակիչ փուլում հաղթողները կորոշվեն բանավոր հարցազրույցի արդյունքում, որը մասնակիցների հետ կանցկացնեն մրցութային հանձնաժողովի անդամները:
Առաջին փուլը կանցկացվի մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին։ Մասնակցության հայտերը ներկայացվում են առցանց՝ https://app.codility.com/public-link/Educational-Awards-2025/ հղմամբ՝ նշելով անուն, ազգանուն, դպրոց և այլն:
Մասնակիցների գրանցումը կատարվում է թեստային հարցման արդյունքների հիման վրա: Թեստային հարցման ընթացքում կտրվի 50 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։ Գրանցման և թեստային հարցման համար նախատեսված ընդհանուր ժամանակը 1 ժամ 30 րոպե է: 45-ից ավելի միավոր հավաքած աշակերտները կդառնան եզրափակչ փուլի մասնակից, ինչի վերաբերյալ թեստավորման համակարգի կողմից կստանան հավաստող տեղեկատվություն։
Հաղթողները հանդիսավոր պայմաններում կստանան խորհրդանշական արձանիկ-մրցանակ, դիպլոմ և դրամական պարգև։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել ruzannag@synopsys.com էլեկտրոնային փոստին կամ զանգահարել 010-49-23-33 հեռախոսահամարով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի գործընկերներ, հաճախ ենք խոսում ԿԱՊԿՈՒ երեխաների համար ԱՈՒՊ-ներ կազմելուց կամ մեթոդներից, բայց կա մի կարևոր շերտ, որը մնում է «կադրից դուրս»: Դա դասարանի մյուս 31 աշակերտների հետ տարվող ամենօրյա…
«Հարգելի գործընկերներ, բարև ձեզ: Որպես 4-րդ դասարանի դասվար, այս տարի ինձ շատ է հուզում մի հարց, որի շուրջ կցանկանայի լսել ձեր կարծիքն ու փորձը: Դասարանում ունեմ 32 աշակերտ՝ տարբեր ընկալման…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց