ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կորնեևի հրավերով և ուղեկցությամբ այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն:
Պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի հարևանությամբ գործող «Սիրիուս» կրթական կենտրոնի գործունեությանը, շրջայց է կատարել ֆեդերալ տարածքում տեղակայված տարբեր հաստատություններում, այդ թվում՝ կրթական կենտրոնում, հանրակրթական և երաժշտական դպրոցներում և այլն:
Հյուրընկալող կողմը ներկայացրել է իրականացվող ծրագրերն ու դասընթացները, «Սիրիուսում» կազմակերպվող լաբորատոր հետազոտությունները, մրցույթները և այլ նախաձեռնություններ:
Այցի ընթացում, ի թիվս Հայաստանում «Սիրիուս» մոդելով լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն հիմնելու ռուսական կողմի առաջարկի և ներկայացված նախագծի, անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկկողմ այլ հարցերի, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում հայ բնակչության խիտ բնակեցված վայրերում հայերենով կրթության կազմակերպմանը և դաշնային ցանկում «Մայրենի լեզու» և «Մայրենի գրականություն» հայալեզու դասագրքերի համալրման և տրամադրման հարցերին, ինչպես նաև Հայաստանում հանրակրթական նոր չափորոշչին համապապատասխան ռուսաց լեզվի դասագրքերի մշակմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով քննարկումներն աշխատանքային մակարդակով առաջիկայում վերսկսելու ուղղությամբ։
Այցի ավարտին երկու գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են նաև կրթության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը և համատեղ ծրագրերի հետագա իրականացումը:
«Սիրիուսը» հիմնադրվել է 2025 թվականին՝ նախկին Օլիմպիական պարկի տարածքում 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերից հետո՝ տաղանդավոր աշակերտների և երիտասարդների անձնական և մասնագիտական աճին աջակցելու, դպրոցական մակարդակից գիտության, տեխնոլոգիաների, արվեստի և սպորտի ոլորտներում իրենց ունակությունները զարգացնելու համար: Ի թիվս այլ ծրագրերի՝ «Սիրիուսի» կողմից կազմակերպվում են 24-օրյա լրացուցիչ կրթության դասընթացներ արվեստի, սպորտի և գիտության ոլորտներում շնորհալի երեխաների համար, որին յուրաքանչյուր ամիս մասնակցում է 10-17 տարեկան շուրջ 800 աշակերտ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց