ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը՝ արծաթե մեդալակիր

Ապրիլի 21, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում անցկացված աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունում:

Մրցաշարի վերջին խաղում մեր ընտրանին 14:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ինդոնեզիայի ընտրանու նկատմամբ: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Ուզբեկստանի հավաքականը:

Վադիմ Գուսկովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 5 խաղ է անցկացրել, տոնել է 4 հաղթանակ և կրել 1 պարտություն՝ վաստակելով 12 միավոր:

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ էր հանդես գալիս միջազգային ասպարեզում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն