ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթողներ

Ապրիլի 21, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երկու անդամներ՝ Համլետ Մանուկյանն ու Արթուր Դավթյանը ոսկե մեդալ են նվաճել Դոհայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում:

Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը հաղթող է ճանաչվել նժույգ թափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.700 միավոր: Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև Խորվաթիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթողի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,499 միավոր։

Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանն էլ մեդալներ են նվաճել օղակների վարժությունում: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եզրափակչում հավաքել է 14.333 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը 14.200 միավորով արժանացել է բրոնզե մեդալին:

Հայաստանի հավաքականն աշխարյհի գավաթի փուլերին մասնակցել է մարզիչներ Հակոբ Սերոբյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…