Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։
Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։
Ղազախստանի մշակույթի օրերը մեկնարկել են Կինոմոսկվայում ղազախական ֆիլմերի օրերով․ բացմանը ցուցադրվել է Ռ. Աբդրաշևի «Ղազախական խանություն. ոսկե գահը» ֆիլմը։ Ղազախական ֆիլմերի օրերին կցուցադրվեն վերջին տարիներին ստեղծված խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկաներին շնորհավորել է Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի մեկնարկի կապակցությամբ և նշել․ «Հայաստանի մշակույթի օրերը Ղազախստանում նշել ենք մեծ շուքով, ջերմ ու հաճելի տպավորություն ունենք ղազախ հանդիսատեսից ու գործընկերներից: Խորհրդանշական է Ղազախստանի մշակույթի օրերի մեկնարկը Կինոմոսկվայում՝ ղազախական ֆիլմերի ցուցադրությամբ, քանի որ ընդամենը երկու օր առաջ նշում էինք Հայ կինոյի 102-ամյակը: Կինոն ամենաերիտասարդ արվեստն է, որի շնորհիվ ժողովուրները ճանաչում են միմյանց ավանդույթները, արժեհամակարգը, խնդիրներն ու հոգսերը, արվեստն ու մտածելակերպը: Ուրախ ենք ընդունել ղազախ գործընկերներին և բացահայտել ղազախական մշակույթը հայ հանրության համար»:
Ապրիլի 18-ին Ղազախստանի պատվիրակությունը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորությամբ այցելել է Երևանի պետական համալսարան՝ ծանոթանալու Աբայ Կունանբաևի անվան ղազախական գրականության, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աշխատանքները՝ կապված հայ-ղազախական մշակութային առնչությունների և ԵՊՀ-ում ղազախերենի դասավանդման գործընթացի հետ:
Երկուստեք նշվել է այն հիմնարար ու մնայուն հրատարակությունների կարևորությունը, որոնք լույս են տեսել վերջին տարիներին ԵՊՀ մասնագետների խմբագրությամբ, թարգմանությամբ, առաջաբանով կամ վերջաբանով, պատմաբանասիրական մանրամասն ծանոթագրություններով։ Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել են ղազախական գրականության հայերեն անթոլոգիան, Մ. Աուեզովի «Աբայ» վեպ-էպոպեայի նոր խմբագրությունը, Աբայի «Սև խոսքեր» ստեղծագործության հայերեն առաջին թարգմանությունը, ղազախական ժողովրդական հեքիաթների հայերեն առաջին հիմնարար ժողովածուն:
Նույն օրը Ղազախստանի հանրապետության պաշտոնական պատվիրակությունն այցելել է նաև Հայաստանի ազգային գրադարան, որտեղ գործում է ղազախական գրականության անկյուն:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջայց է կատարել Գրադարանի թամանյանական մասնաշենքում։ Հայաստանի ազգային գրադարանի գլխավոր ընթերցասրահի ղազախական գրականության անկյունը պատվիրակության անդամների կողմից համալրվել է նոր գրականությամբ։ Ազգային գրադարանի Գրատպության թանգարանում, պատվիրակության անդամները ծանոթացել են հայ գրատպության պատմությանը և նշանավոր տպագրիչների թողած ժառանգությանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
ՆՈՒ նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը: Ձևավորել վերլուծելու և գնահատելու հմտություններ: Ձևավորել հետազոտական աշխատանք կատարելու
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: