Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը և «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Խաչատուր Աբովյանի հիշատակի օրվան։
Վերջին ամիսների ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ թանգարանում իրականացվել են ցուցասրահի վերանորոգման, մշտական ցուցադրության հայեցակարգի վերանայման և ցուցադրության արդիականացման ու համալրման աշխատանքներ։
Գիտաորոնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում ցուցադրությունը հարստացվել է նոր և արժեքավոր նյութերով, որոնք տրամադրվել են Հայաստանի ազգային արխիվի, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի կողմից։
Այցելուները հնարավորություն կունենան նորովի բացահայտելու Աբովյանի կյանքի և գործունեության ուշագրավ կողմերը։
Միջոցառման ծրագրում.
Թանգարանի մշտական ցուցադրության վերաբացումը և «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ ժամը 16:00-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն