ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը

Ապրիլի 17, 2025
Մշակութային լուրեր

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը: Այն այս տարի կրում է «Գրադարանը ներառականության հարթակ» խորագիրը և կանցկացվի ապրիլի 14-21-ը:

«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրին մասնակցում են ՀՀ պետական և համայնքային գրադարանները՝ բազմաբովանդակ կրթական, գիտական և մշակութային միջոցառումներով: Նախատեսված միջոցառումների հիմնական նպատակն է բարելավել առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց համար Հայաստանի գրադարանների մատչելիությունը:

Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում կանցկացվեն տարաբնույթ մրցույթներ, հանդիպումներ, վարպետության դասեր, սեմինարներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, փոխադարձ այցեր ՀՀ մարզային, համայնքային և մասնագիտացված գրադարաններ:

Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 21-ին:

«Ազգային գրադարանային շաբաթ» ամենամյա ծրագիրը կազմակերպվում և անցկացվում է 2002 թվականից, որը նաև արդյունավետ հարթակ է գրադարանային ոլորտի խնդիրները, զարգացման ճանապարհները քննարկելու, լուծումները գտնելու համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն