ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցությանը դիմելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է

Ապրիլի 17, 2025
Մշակութային լուրեր

Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) ֆինանսական աջակցության ծրագրի հերթական՝ 16-րդ շրջափուլը։

Հիմնադրամը ֆինանսավորում է ներքոնշյալ նպատակները հետապնդող ծրագրերը.

  • Ներդնել կամ մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղակի ազդեցություն կունենան մշակութային արտահայտչաձևերի, ներառյալ՝ մշակութային ապրանքների, ծառայությունների ու գործունեության ստեղծման, արտադրության, տարածման և հասանելիության վրա:
  • Զարգացնել և ամրապնդել պետական հատվածի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդկային ու ինստիտուցիոնալ կարողությունները, որոնք անհրաժեշտ են կենսունակ տեղական և տարածաշրջանային մշակութային արդյունաբերության և շուկաների աջակցության համար:

Հիմնադրամին դիմել ցանկացող պետական կառույցները և հասարակական կազմակերպությունները պետք է իրենց հայտը գրանցեն մինչև 2025 թվականի մայիսի 21-ը հետևյալ հղումով՝ www.unesco.org/creativity/en/ifcd/apply։

Հաշվի առնելով, որ Հայաստանը կարող է ներկայացնել 4 հայտ, խնդրում ենք, լրացված հայտադիմումները նախապես ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն մինչև 2025 թվականի մայիսի 10-ը՝ culturaldiversityescs@gmail.com էլեկտրոնային փոստով, հեռ.՝ (010) 599 631:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպե՞ս հաղթահարել մաթեմատիկայի նկատմամբ վախը և խթանել սովորողների հետաքրքրությունը

    Թեմայի հեղինակ՝ varsshaboyan778@gmail.com

    Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…

  • 10–12-րդ դասարաններում սովորե՞լ ամեն ինչ, թե՞ միայն անհրաժեշտը

    Թեմայի հեղինակ՝ Elena.1981#

    10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…

  • Հանրային ամոթանք դասարանում․ դաստիարակո՞ւմ, թե՞ երկարատև վնաս

    Թեմայի հեղինակ՝ Meri Harutyunyan

    «Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…

  • Հայաստանը` կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում:

    Թեմայի հեղինակ՝ shox

    Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…

  • #ՀՊՉ

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Ինչպե՞ս եք իրականացնում միջառարկայական ինտեգրումը տարրական դասարաններում Հարգելի ուսուցիչներ, Նոր ՀՊՉ-ով առանցքային տեղ է հատկացված միջառարկայական կապերին և խաչվող հասկացություններին: Օրինակ՝ «Տեխնոլոգիա» (թղթով/նյութերով աշխատանք), «Մաթեմատիկա» (չափումներ, երկրաչափական պատկերներ) և «Կերպարվեստ»…