ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ կառավարության անդամներ, մշակույթի ոլորտի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
«Խորհրդանշական է, որ չորս տարվա սպասումից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացումն իրականացվում է Արվեստի համաշխարհային օրը և Արշիլ Գորկու ծննդյանը օրը, որն առանձնահատուկ է դառնալու նաև պատկերասրահում պահպանվող անվանի արվեստագետի հեղինակած ցուցանմուշի ցուցադրությամբ»,- ողջույնի խոսում նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված դժվարին ու պատասխանատու աշխատանքի համար՝ տեղեկացնելով, որ պատկերասրահի վերանորոգման համար ավելի քան 800 մլն դրամի հատկացում է արվել։
«Պատկերասրահում համապատասխան միջավայր ստանալու աշխատանքն արվել է մեծագույն մանրակրկտությամբ, որովհետև մենք չենք խոսում ուղղակի շենքի, այլ Հայաստանի Հանրապետության հրապարակի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկի մասին, որի կառուցման մեկնարկի 100-ամյակը կնշվի 2026 թվականին։ Հայաստանի ազգային պատկերասրահն ունի պատմություն և միջավայր, որի պահպանումն ու վերանորոգումն առաջնային խնդիր էր»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վերանորոգման աշխատանքներն իրականացրած թիմին։
Նախարարի խոսքով՝ չորս տարվա վերափոխումից հետո պատկերասրահի ցուցադրությունը հարությանը ներկայացվում է նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով և հնարավորություններով: «Ցուցադրության տարբեր ձևաչափերն ու մտահղացումները ցույց են տալիս, որ արվեստը սահմաններ չունի և տարբեր ձևերով կարող է մեզ հետ խոսել»,- ասել է նա։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ևս ողջունել է ներկաներին և հանգամանորեն ներկայացրել կատարված վերանորոգման և ստեղծագործական աշխատանքը։
Ժամանակակից լուծումներ և վերաձևավորված ցուցասրահներ
2021 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Փոխվել ու արդիականացվել են օդափոխության, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ: Վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել մի շարք մասնաճյուղերում։ Ժամանակակից լուծումներով վերաձևավորվել են ցուցասրահները:
Հայաստանի ազգային պատկերասրահը բացում է ֆոնդապահոցները
Մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցները, այլև պահոցներից ցուցասրահներ են հասել երբևէ չցուցադրված կարևոր նմուշներ: Ավելի քան 41.000 արվեստի ստեղծագործություն և 200.000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5%-ը` պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով: Պատկերասրահի նոր՝ շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի շնորհիվ, սակայն, այցելուները պարբերաբար կտեսնեն նախկինում չցուցադրված, այդ թվում՝ մշտական ցուցադրությունում երբևէ չընդգրկված գրաֆիկական թերթեր և հազվագյուտ գանձեր պահոցից։
Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների գործերը։ Ցուցադրված են նաև իտալական վերածննդի և բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի և մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, գլուխգործոց քանդակաները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք)։
Կամուրջ ժամանակի և արվեստների միջև
Վերաբացման տոնական արարողության ընթացքում ներկայացվել է արվեստի տարբեր ձևերի միաձուլումը։ Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր հարկերում ժամանակակից հայ արվեստագետները ներկայացրել են հատուկ համադրված երաժշտական կատարումներ՝ ընդգծելով պատկերասրահի դերն իբրև կամուրջ` դասականի ու ժամանակակցի, վիզուալ արվեստի ու երաժշտության, անցյալի ու ապագայի միջև: Տարբեր ցուցասրահներում ներկայացվել են ինտերակտիվ աուդիոինստալյացիաներ և փորձարարական երաժշտական փերֆորմանսներ:
Պաշտոնական բացման արարողության ընթացքում ՀԱՊ-ը պատրաստել էր խորհրդանշական անակնկալ․ ցուցադրությամբ ներկայացվել է Արշիլ Գորկու «Կժով կինը» ստեղծագործությունը (թուղթ, մատիտ)։ Այն նկարչի քրոջ՝ Վարդուհի Մուրադյանի նվիրատվությունն է Վահագն Դավթյանի միջոցով (1974 թ․)։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, տեսնելով Ձեր հետաքրքրությունը՝ կիսվում եմ մի գաղտնիքով, որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործեցի ԱԲ-ն, որպեսզի ստեղծեմ պատմական հերոսի «Վիրտուալ զրուցակից»: Աշակերտները հնարավորություն ունեցան «հարցեր տալ» հերոսին և…
«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հետաքրքիր փորձ իմ 4-րդ դասարանցիների հետ: Այս անգամ ԱԲ-ն օգտագործեցինք մեր շարադրությունների հերոսներին «կենդանացնելու» համար: Երեխաները նկարագրում էին իրենց մտքի հերոսին, իսկ ԱԲ-ն վայրկյանների ընթացքում ստեղծում…
«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ կիսվել մի փոքրիկ «գաղտնիքով», որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում և ստացա սպասվածից ավելի մեծ արդյունք: Օգտագործեցի ԱԲ-ն՝ ստեղծելու համար «Վիրտուալ զրուցակից» պատմական հերոսի կերպարով: Երեխաները…
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին .. Անցնում են նրանք:ÖŠՈւ նրանց երթից, Աչքերը հառած քարերին խաղաղ` Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս Մի կապուտաչյա գանգրահեր տղա: ...Հետո կարծրացած փոշին է…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց