ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրը

Ապրիլի 15, 2025
Մշակութային լուրեր

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին:

Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել նաև Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմի դիտումը:

Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումները կարևոր են ոչ միայն օրը նշանավորելու, այլև արվեստի միավորող և համաշխարհային մեծարժեք դերը ևս մեկ անգամ ընդգծելու տեսանկյունից:

Օրվա շրջանակում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային և Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնների սաների մասնակցությամբ իրականացվել են բացօթյա դաս և ցուցահանդես, որի մուտքն ազատ է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն