Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքները։
Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու․ այն գործել է ավելի քան 6 ամիս՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ:
Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։
Բրիտանական թանգարանի հետ համագործակցությունը՝ հաջողված նախադեպ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գնահատմամբ՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության մասին բազմաթիվ դրական արձագանքներ կան։
«Ցուցահանդեսն ազդել է հանրության՝ թանգարաններ այցելության հաճախականության վրա՝ հանրահռչակելով նաև այլ թանգարանների ցուցադրությունները: 2024 թ. առաջին եռամսյակում ունեցել ենք 161000 այցելու, իսկ այս եռամսյակում՝ 177000: Երկրորդ կարևոր փաստը միջազգային համագործակցության նոր ձևաչափին համապատասխանելն է: Այս կարևոր իրադարձությունը՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությունը՝ որպես հաջողված նախադեպ, շատ դռներ է բացում՝ հեշտացնելով նմանատիպ գործընթացները միջազգային այլ թանգարանների հետ: Ցուցադրությունը մեզ համար կարևոր փորձառություն էր»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ ընդգծելով, որ գործընթացի կազմակերպման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել նաև անվտանգային չափանիշների պահպանմանը։
Միջազգային համագործակցության օրակարգի ակտիվացման մասին
Ալֆրեդ Քոչարյանն իրազեկել է, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության կազմակերպումից հետո միջազգային համագործակցության օրակարգն ակտիվացել է: Նախանշված են միջազգային այլ համագործակցություններ ՀՀ տարբեր թանգարանների հետ: «Նախատեսված է Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությունը Լուվրի, Բեռլինի թանգարանների հետ, Ազգային պատկերասրահը ցուցահանդես կունենա Ֆրանսիայում, Երվանդ Քոչարի թանգարանը ակտիվ համագործակցում է Փարիզի թանգարանների հետ, Գրականության և արվեստի թանգարանը սարոյանական ցուցահանդեսի է պատրաստվում ԱՄՆ-ում և այլն»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով Բրիտանական թանգարանին, Հայաստանում ՄԲ դեսպանությանը, հովանավորներին, այցելուներին և միջազգային այս աննախադեպ ցուցահանդեսի կազմակերպման գործում ներգրավված բոլոր մարդկանց: «Երբ համախմբում ենք ուժերը, հրաշալի արդյունք ենք ունենում»,- խոսքը եզրափակել է Ալֆրեդ Քոչարյանը:
Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու, մեծ մասը՝ դպրոցականներ
ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ արդյունքները տպավորիչ են: «Ցուցահանդեսն ունեցել է 55 հազար 837 այցելու: Ուրախալի է, որ զգալի թիվ են կազմել դպրոցականները՝ պետության կողմից իրականացվող դպրոցական բաժանորդային ծրագրի շրջանակում: Այս հանգամանքը կարևոր է հատկապես մշակութային կրթության համատեքստում՝ ձևավորելով թանգարան այցելելու մշակույթ:
Կազմակերպվել են կրթական ծրագրեր, որոնց մասնակցել է շուրջ 200 դպրոցական, ինչպես նաև բանախոսությունների շարք՝ Բրիտանական թանգարանի գործընկերների, գլխավոր հովանավորի հետ համատեղ: Ձևավորվել է նոր հուշանվերային տեսականի, հրատարակվել է ցուցահանդեսի անգլերեն պատկերագիրքը, ընթացքում է հայերեն տարբերակի հրատարակումը»,- ձեռքբերումները հակիրճ ներկայացրել է Դավիթ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ սա հնարավորություն էր Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուները համադրելու այլ հեղինակավոր թանգարաններում պահվող ցուցանմուշների հետ, ինչը նոր ձևաչափ է: Ցուցահանդեսը կազմակերպվել է ոչ զբոսաշրջային ժամանակահատվածում՝ աշնան, ձմռան շրջանում, ինչը, սակայն, ըստ տնօրենի, չի խանգարել այցելությունների աննախադեպ ակտիվությանը:
«Ցուցահանդեսի կազմակերպման արդյունքում գոյացած միջոցները փակել են բոլոր ծախսերը, դրանց հաշվին թանգարանն ունի նաև սերվերային համակարգ՝ թվային բովանդակություն ունենալու նպատակով»,- տեղեկացրել է ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Հայկական հնագույն քաղաքակրթությունը ճանաչելու բացառիկ հնարավորություն
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը տպավորիչ է համարում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի կազմակերպումը․ «Ցուցահանդեսի կազմակերպումը առանձնահատուկ հնարավորություն էր ամբողջ աշխարհի այցելուների համար՝ ճանաչելու Հայաստանը, նրա մշակութային ժառանգությունը և հայկական հնագույն քաղաքակրթությունը»:
Դեսպան Ջոն Գալահերի նշմամբ՝ Բրիտանական թանգարանը հայտնի է իր հարուստ հավաքածուներով և հանձնառություն ունի՝ կիսվել այս հարստություններով ամբողջ աշխարհի հետ: Ամեն տարի ավելի քան 5000 նմուշ ժամանակավոր ցուցադրման է ուղարկվում աշխարհի տարբեր երկրներ: Այսպիսով՝ թանգարանը հանդիսանում է մշակութային կենտրոն, մշակութային փոխանակումների, երկխոսության, փոխըմբռնման հարթակ:
Հայաստանի զարգացմանը և հանրահռչակմանը միտված ցուցահանդես
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի խոսքով՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը հիմնադրամի համար հատուկ նշանակություն ունի:
«Անկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենաշատ այցելություն ունեցող ցուցահանդեսն է: «Կերոն» զարգացման հիմնադրամը ստեղծման առաջին իսկ օրերից աշխատել է այս ցուցադրության կազմակերպման ուղղությամբ՝ համագործակցելով ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի հետ: Սա մեր առաջին նախագծերից էր՝ միտված Հայաստանի զարգացմանը, երկրի հանրահռչակմանը»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:
Հիշեցնենք, որ 2024 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը։ Բացի Անահիտ աստվածուհու արձանից՝ Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ցուցադրությանը ներկայացվել է ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև Քրիստոնեություն։
Ցուցադրությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ։ Ցուցադրության գլխավոր աջակիցն էր «Կերոն» զարգացման հիմնադրամը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան