ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երկրպագուների աջակցությունը կարևոր է․ ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի հոկեյի աշխարհի առաջնություն

Ապրիլի 11, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա մեջ առաջին անգամ հանդես կգա ապրիլի 13-19-ը Երևանում անցկացվելիք IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում։

Առաջնության անցկացման մանրամասներն այսօր ներկայացվել են ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը:

Առաջնությունն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում։

2023 թվականից Հայաստանում գործում է Հոկեյի լիգա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջնության կազմակերպման կարևորությունն ընդգծել է ձմեռային մարզաձևերի զարգացման համատեքստում. «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարության մեջ առանձնահատուկ շեշտադրված է ձմեռային մարզաձևերի զարգացման առաջնահերթությունը: Ուրախ եմ, որ 2023 թվականից արդեն ունենք Հայաստանում գործող Հոկեյի լիգա, որը խրախուսում է նաև տափօղակով հոկեյով զբաղվելն ու ակումբային սպորտը»:

Շնորհակալություն հայտնելով ֆեդերացիային մեծածավալ աշխատանքների համար՝ ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ առաջնության անցկացումը կխթանի մարզաձևի զարգացումը։

Ձմեռային մարզաձևերը՝ համահայկական ձմեռային խաղերում

Որպես ձմեռային մարզաձևերի հանդեպ ուշադրության ցուցիչ՝ նա նշել է, որ այս տարի Ջերմուկում անցկացված Համահայկական ձմեռային խաղերին մասնակցել է 18 պետության 80 քաղաքի ավելի քան 1300 ներկայացուցիչ։ Տափօղակով հոկեյը ևս ընդգրկված է եղել Համահայկական խաղերի ծրագրում՝ ի թիվս լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, սնոուբորդ և ձնամարտ մարզաձևերի:

«Ձմեռային մարզաձևերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ինչը մեզ ոգևորում է առավել զարգացնելու ոլորտը: Լրջագույն խնդիրներ ունենք ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և առանց դրանք լուծելու՝ չենք կարող առաջ գնալ և մեծ արդյունքների մասին խոսել: Բայց նաև ուրախ եմ, որ վերջին տարիներին միջազգային և վարկանիշային մրցաշարերում դահուկային սպորտի մարզիկները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, որը հուսադրող ցուցանիշ է ձմեռային մարզաձևերի զարգացման նոր հեռանկարների առումով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ 2025 թ. հաշմանդամային սպորտի ոլորտում պարադահուկավազքի ուսանողական խաղերում մեր մարզիկը 1 բրոնզե մեդալ է նվաճել:

Հայաստանում միջազգային սպորտային մրցաշարեր կազմակերպելու քաղաքականության մասին

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանում միջազգային սպորտային մրցաշարեր կազմակերպելու քաղաքականությունը ՀՀ կառավարության որդեգրած առաջնահերթություններից է: Տարին մեկնարկում է տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությամբ, մայիսի 7-11-ը կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ շուրջ 50 երկրի մասնակցությամբ: Ամռանը կանցկացվի նաև վոլեյբոլի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ փուլը՝ 16 երկրի մասնակցությամբ: Ամռանը բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների դիվիզիոնի անցկացումը հուլիսի 11-ից 20-ը ևս Հայաստանում է նախատեսվում: Այս տարի մեկնարկել է նաև դպրոցականների Բասկետբոլի լիգան՝ դպրոցական թիմեր մասնակցությամբ։

Սպորտային միջոցառմանը ներկա գտնվելը՝ հանրային մշակույթի մաս

Նրա գնահատմամբ՝ տարիների փորձառության կուտակումը նպաստելու է, որ հետագա տարիների աշխատանքը լինի ավելի նպատակային և արդյունավետ:

Նախարարի կարծիքով՝ թիմային մարզաձևերը երեխաների շրջանում զարգացնում են կարևոր մարդկային հատկանիշներ, օրինակ՝ համախմբման և ընկերության գաղափարը։ Նա կոչ է արել հանրությանը հետևել հոկեյի առաջնությանը․ «Տրիբունաները նախատեսված են շուրջ 550 հանդիսականի համար: Կարծում եմ՝ երկրպագուների աջակցությունը նշանակալի դերակատարություն կունենա՝ նպաստելով մեր հավաքականի հաջող ելույթներին: Ցանկանում ենք, որ տոմս գնելը և սպորտային միջոցառմանը ներկա գտնվելը դառնան հանրային մշակույթի մաս»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Գործում է հոկեյի մանկապատանեկան դպրոցը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով մեր երկրում անցկացվելիք տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, ընդգծել է՝ մարզաձևի զարգացմանն ու տարածմանը զուգահեռ զարգանում են նաև ենթակառուցվածքները: 2023 թվականից գործում է հոկեյի մանկապատանեկան դպրոցը, որն ունեցել է ավելի քան 150 սան, իսկ ներկայում այնտեղ սովորում է շուրջ 80֊ը։ Երեխաների հետ աշխատում են արտերկրից ժամանած պրոֆեսիոնալ մարզիչներ, նախորդ տարի դպրոցի սաներն ուսումնամարզական հավաք են անցկացրել Թբիլիսիում։

«ԿԳՄՍՆ առաջարկով վերջերս որոշակի փոփոխություններ են իրականացվել Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում՝ այն աշխարհի առաջնության չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով։ Առհասարակ, վերջին տարիներին թե՛ նախարարության, թե՛ Երևանի քաղաքապետարանի կողմից տարբեր մարզաձևերի զարգացման առումով իրավիճակն էականորեն բարելավվում է, ստեղծվում են համապատասխան պայմաններ երեխաների մարզումների համար»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Հայաստանի հավաքականի պատրաստության և սպասվելիք մրցակցության մասին

Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը խոսել է Հայաստանի հավաքականի մարզիկների ֆիզիկական պատրաստության և սպասվելիք մրցակցության մասին: Նրա խոսքով՝ հավաքականը նախապատրաստական լիարժեք փուլ է անցել Հայաստանում և Ռուսաստանում։

«Այսօր հավաքականի վերջին մարզման օրն է: Կարծում եմ՝ այս պահի դրությամբ ունենք պատրաստ հավաքական»,- ասել է Արամ Սարգսյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն ընդգծել է նաև երկրպագուների աջակցության կարևորությունը՝ շեշտելով, որ առանց այդ աջակցության՝ հաղթանակի հնարավորությունը կնվազի:

Երևանում կգործեն երկու ֆան-գոտիներ

Տափօղակով հոկեյի առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հանդիպումների տոմսերը վաճառվում են SHOW4ME.COM կայքում։ Բացի այդ՝ աշխարհի առաջնության ընթացքում Երևանում գործելու են երկու ֆան-գոտիներ Ազատության և Շահումյանի հրապարակներում, որոնցում տեղադրված մեծ էկրաններով երկրպագուները հնարավորություն կունենան ուղիղ հեռարձակմամբ հետևելու առաջնության հանդիպումներին՝ Fast Sports հեռուստաալիքներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…