ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առողջ ապրելակերպի շաբաթ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 10, 2025
Լուրեր կազմակերպություններից

Դպրոցական սննդի միջազգային օրվա շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդիի Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում իրականացվել է «Առողջ ապրելակերպի շաբաթ» միջոցառումը։

Այն կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) համագործակցությամբ` ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից:

Ողջ շաբաթվա ընթացքում Վեդիի Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտներն իրենց ուսուցիչների ուղեկցությամբ մասնակցել են առողջ սննդակարգին ու ապրելակերպին վերաբերող մի շարք միջոցառումների.

  • Առողջ սնվելու հիմունքները՝ ներկայացված աշխույժ ինտերակտիվ թատերական ներկայացման միջոցով:
  • Խոհարարական քվեստ, որի ընթացքում երեխաները սովորում են տարբերակել առողջ և անառողջ սնունդը, պատրաստել սննդարար նախուտեստներ և կատարել սննդի ավելի առողջ ընտրություն:
  • Գիտակցված սնվելու դասընթաց, որտեղ ծնողներն ու աշակերտները խոհարարի և սննդաբանի օգնությամբ միասին պատրաստում են առողջ ուտեստներ՝ կարևորելով սննդի ճիշտ ընտրությունը:
  • Ակտիվ ապրելակերպի թեմայով թիմային խաղեր, որոնք խրախուսում են ֆիզիկական ակտիվությունն ու թիմային աշխատանքը:
  • Ուսուցողական վիկտորինա և մրցանակաբաշխություն, որի ընթացքում երեխաները պարգևատրվում են «Առողջ շաբաթվա» ընթացքում իրենց մասնակցության և ձեռքբերված գիտելիքների համար:

Նշենք, որ ՀՀ դպրոցներն արդեն մի քանի տարի է՝ ինչ մասնակցում են «Առողջ ապրելակերպի շաբաթ» նախաձեռնությանը` «Դպրոցական սնունդ» ծրագրի գործընկերների աջակցությամբ: Միջոցառումը նպատակ ունի է ինտերակտիվ խաղերի և ուսուցման տարբեր մեթոդների կիրառմամբ տարրական դասարանների սովորողների մոտ ձևավորել առողջ ապրելակերպի և ճիշտ սննդակարգի վարքականոն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն