ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրավեր՝ միանալու երիտասարդության ոլորտի աշխատանքային խմբին

Ապրիլի 8, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համաձայն «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, մեկնարկում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը» մշակող աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը:

Ո՞վ կարող է միանալ

  • Երիտասարդության ոլորտի փորձագետներ
  • Կրթության և ոչ ֆորմալ կրթության ուսուցման փորձագետներ
  • Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ
  • Հետազոտողներ
  • Հոգեբաններ

Ինչո՞ւ միանալ

  • Մասնակցություն ոլորտային ստանդարտների մշակմանը
  • Հնարավորություն փոխանակվելու փորձով և սովորելու միջազգային լավագույն փորձառությունից
  • Մասնակցություն աշխատանքային քննարկումներին և մշակվող փաստաթղթերի վրա ազդեցություն ունենալու հնարավորություն

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրվածության դեպքում կարող եք լրացնել մասնակցության հայտադիմումը մինչև 2025 թվականի ապրիլի 20-ը։

Հայտադիմումի հետ անհրաժեշտ է ուղարկել

  • Հակիրճ ինքնակենսագրություն (CV)

Հարցերի դեպքում պետք է զանգահարել +37410 599-643 հեռախոսահամարով կամ գրել youth@escs.am էլ. հասցեին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն