ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բնության փոխակերպում»․ գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը

Ապրիլի 3, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարտի 26-ից Հայաստանի նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Ցուցադրության են ներկայացված նկարչի 50 աբստրակտ ստեղծագործություններ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ հեղինակի ուղեկցությամբ ծանոթացել ցուցադրությանը։

Ներկայացնելով գործերը՝ Սուրեն Սաֆարյանը նշել է՝ ամենադժվար ոճն աբստրակտ արվեստն է. «Աբստրակտ գործը զուտ ներկերը և ձևերը տեղադրելու հմտությունը չէ։ Դա ճանապարհ է՝ անկումներով ու հաղթանակներով լի, ապրելու ճանապարհ․․․»:

Շրջայցից հետո տեղի է ունեցել «Աբստրակտ արվեստը որպես 20-րդ դարի ֆենոմեն. նոր իրականության ռեալիզմը» թեմայով դասախոսություն՝ նվիրված Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով ցուցահանդեսին։

Դասախոսության շրջանակում ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Աննա Գալստյանը ներկայացրել է աբստրակտ արվեստին առնչվող մի շարք թեմաներ։ Արծարծվել են հարցեր՝ արվեստում առաջին աբստրակտ աշխատանքի, աբստրակցիոնիզմի օրրանների, հայ աբստրակցիոնիզմի կայացման վրա ազդեցություն թողած արվեստագետների և իրադարձությունների վերաբերյալ:

Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում կգործի մինչև ապրիլի 4-ը:

Այցի շրջանակում Դանիել Դանիելյանն ու Սուրեն Սաֆարյանը քննարկել են Հայաստանի նկարիչների միության գործունեությանն առնչվող հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…