Մեկնարկել է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները (R&D) որպես այդպիսին որակելու նպատակով հայտերի և դրան կից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ծրագրի ընդունումը (ՀՀ կառավարության 13.02.2025 թ. N 195-Ն որոշում):
Հայտը և ծրագիրը լրացվում են գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ոլորտի ընկերությունների կողմից էլեկտրոնային եղանակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի private.hesc.am առցանց համակարգի միջոցով։
Հիշեցնենք, որ նշյալ որոշումը չի տարածվում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների վրա։
Հայտատուն համակարգում պետք է լրացնի հետևյալ տվյալները`
անվանումը՝ հայերեն և անգլերեն,
կազմակերպական-իրավական ձև (ՍՊԸ, ՓԲԸ, ԱՁ, ԲԲԸ, ՊՈԱԿ, ՈԱԿ),
գրանցման հասցե,
հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),
տնօրենի անուն, ազգանուն, հայրանուն (Ա․Ա․Հ․),
էլեկտրոնային փոստի հասցե,
հեռախոսահամար,
գործունեության նկարագիր,
ծրագրի վերնագիր,
գիտական հետազոտության և փորձարարական մշակումների աշխատանքի անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված տնտեսական գործունեության դասակարգչի նկարագրի,
գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացման ակնկալվող սկզբի և ավարտի օրը, ամիսը և տարին,
Հարկային օրենսգրքի ո՞ր հոդվածի, ո՞ր մասի, ո՞ր կետին (121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 150-րդ հոդվածի 1.1 մաս) համապատասխանության պարագայում է ներկայացվում,
համակարգի «Ֆայլեր» բաժնում զետեղված ձևով պահանջվող այլ տեղեկություններ և փաստաթղթեր։
Հայտատուի հայտը և ծրագիրը մասնագիտական հանձնաժողովի կողմից որպես գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներ որակվելու դեպքում հայտատուն կկարողանա օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ արտոնություններից. այդ թվում
շահութահարկի հաշվարկման նվազեցումներ,
ամորտիզացիոն մասհանումներ,
R&D իրականացնող մասնագետների նկատմամբ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում։
Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու համար նշյալ որոշմամբ սահմանվել է 5 հիմնական չափանիշ՝
նորույթի չափանիշ,
ստեղծարարության չափանիշ (ոչ բացահայտ հայեցակարգերի և հիպոթեզների վրա հիմնված լինելը),
վերջնարդյունքների անորոշության չափանիշ,
համակարգվածության չափանիշ (բովանդակային ծրագրումը և ֆինանսական նախահաշվարկը),
փոխանցելիության կամ վերարտադրելիության չափանիշ։
Համաձայն որոշման՝ հայտը և ծրագիրը լրացնելու նպատակով համակարգը հասանելի է դառնում յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա առաջին աշխատանքային օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը։
Հայտի ուղարկման հնարավորությունը private.hesc.am համակարգի միջոցով կարգելափակվի ապրիլի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին։
Հարցերի դեպքում դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ԲԿԳՔՎ փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժին, հեռախոս՝ 010-300-109 (+830)։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան