Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է վերականգնողական, կրթական, սոցիալականացման և մասնագիտական վերապատրաստման ծառայություններ:
Օրվա շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվել են «Իմ ուղին» կենտրոնի սաների ստեղծագործությունները՝ գեղանկարչություն, խեցեգործություն, զարդեր և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ։ Հաստատության սաները հանդես են եկել նաև համերգային կատարումներով:
«Սա խորհրդանշական օր է, քանի որ առանձնակի անդրադառնում ենք զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների տաղանդների բացահայտմանն ու դրսևորմանը: Այսօր մենք տեսնում ենք ամբողջ տարվա ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ամփոփ պատկերը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երեխայի տաղանդի բացահայտումը և հաստատուն քայլերով առաջ գնալու հնարավորության ապահովումը կարևոր են:
Նրա խոսքով՝ համընդհանուր ներառականության անցումը կրթության քաղաքականության կարևոր ուղղություններից է, և կարևոր է, որ կենտրոնի սաները հաճախում են նաև մանկապարտեզներ, դպրոցներ, քոլեջներ և բուհեր:
«Մեր առաջնային խնդիրն է կրթական բոլոր մակարդակներում ստեղծել պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա ստանալու կրթություն՝ սեփական կարիքներին համապատասխան: Դպրոցներում ստեղծված է բավականին կայացած ներառական համակարգ, որն այժմ ներդրվում է նաև նախադպրոցական և մասնագիտական հաստատություններում: Այդուհանդերձ, անելիքները շատ են. դրանք հնարավորինս պետք է համատեղվեն տեխնոլոգիական առաջընթացներին: Այս համատեքստում էլ փորձում ենք խելամիտ հարմարեցումներով ապահովել ուսումնական հաստատությունները՝ ստեղծելով համապատասխան հնարավորություններ»,- խոսքը եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:
Միջոցառման մասնակիցներին երաժշտական կատարմամբ ողջունել են ջազային երաժիշտ, դաշնակահար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը և օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը:
Նյութի աղբյուրը. https://escs.am/am/news/28339
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Այսօր ուզում եմ քննարկման դնել մի թեմա, որը շուտով կարող է արմատապես փոխել մեր կյանքը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ «տնային աշխատանք» հասկացությունը վերացել է, իսկ դպրոցական պայուսակները թանգարանային նմուշներ են:…
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց