ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է այն երեք հիմնական առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ այդ առաջնահերթություններն են՝ կրթության հասանելիությունը՝ ենթակառուցվածքների զարգացման և բովանդակության բարելավման շեշտադրմամբ, կրթության արդյունավետության բարձրացումը, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումը: Նախարարի ներկայացմամբ՝ թվային տվյալներով, խոսքը 101 միջոցառման մասին է:
Զեկուցվել է, որ նախադպրոցական կրթության հասանելիության շրջանակում նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը 229-ից կրճատվել է 162-ի, մսուր մանկապարտեզների հասանելիության ապահովման շրջանակում նախատեսվում է 2025-2026 թվականներին 0-2 տարեկան 195 երեխաների համար նախադպրոցական կրթության կազմակերպման պիլոտային ծրագիր 10 հաստատությունում (Երևան, Գյումրի, Վանաձոր և Հրազդան քաղաքներ), բարելավվել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում՝ հասնելով 75%-ի: ԿԳՄՍ նախարարը զեկուցել է, որ 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում այս պահին ավարտված է 195-ը, ընթացքում է 136-ը, նախապատրաստական փուլում է 64-ը: Նշվել է, որ պետության աջակցությամբ ապահովվել է նաև սոցիալական որոշ խմբերի երեխաների նախադպրոցական կրթությունը:
Ինչ վերաբերում է հանրակրթության հասանելիության մասով իրականացված աշխատանքին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կարևոր թիրախ է եղել ապահովել պատշաճ կահավորման, արդիական միջավայրի հասանելիությունը, որն իրականացվել է 300 դպրոց ծրագրի գործիքակազմով: Ըստ այդմ՝ 300 դպրոց ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել 44 դպրոց (շուրջ 15 000 սովորողի համար) և 19 մարզադահլիճ (շուրջ 6 500 սովորողի համար), 31 դպրոցի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են, 150-ի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են: Գույքով ապահովվել է 44 դպրոց և 29 մարզադահլիճ: Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների ստեղծման գործընթացի շրջանակում նախորդ տարեվերջի դրությամբ 648 դպրոց արդեն ունեն կահավորված լաբորատորիաներ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև նախորդ տարի գործարկված տեղեկատվական համակարգի շնորհիվ էականորեն կրճատվել է պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների թիվը:
Մասնագիտական կրթության հասանելիության մասով ներկայացվել է, որ իրականացվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների 14.6%-ում շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, 7 մասնագիտական ուսումնական հաստատությունների տրամադրվել է 7 համակազմ մասնագիտական ուսումնալաբորատոր բազա և գույք, գերակա մասնագիտություններով տրամադրվել է 50 000 դրամ կրթաթոշակ:
Բարձրագույն կրթության հասանելիության մասով ընդգծվել է, որ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրով սովորողների խրախուսման ծրագրի արդյունքում 2024-2025 ուսումնական տարում բուհեր են ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ 2 տարվա կտրվածքով ծրագրի շահառու են հանդիսանում 621 ուսանող` 160 բակալավրի մակարդակում և 461 մագիստրոսի, որոնցից 76-ը սովորում են գերազանցությամբ` ստանալով 77000 դրամ կրթաթոշակ:
Անդրադառնալով որակական ցուցանիշներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտում հիմնական թիրախներն են նոր չափորոշչի ներդրումը, որն արդեն գործում է ուսումնական հաստատությունների 75 տոկոսում, վերապատրաստումների շրջանակում աշխատակիցների շուրջ 60 տոկոսն արդեն վերապատրաստվել է, ձևավորվել է մենթոր մանկապարտեզների ցանց, իրականացվում են տարբեր աշխատաժողովներ, տարակարգի մեխանիզմն է ներդրվել հավելավճարի հնարավորությամբ: Դպրոցական կրթության որակի մասով նշվել է, որ հանրակրթության նոր չափորոշիչն արդեն գործում է 7 դասարաններում՝ ընդգրկելով սովորողների 63 տոկոսին, որը զուգակցվել է դասագրքերի ոլորտի ռեֆորմով: Կրթության որակական փոփոխությունները, նախարարի ներկայացմամբ, տեսանելի են նաև միջազգային գնահատման ստուգատեսներում, մասնավորապես՝ TIMSS միջազգային ստուգատեսում, ըստ որի՝ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները ցուցաբերում են շարունակական աճ՝ գրանցելով միջինից (500 միավորից) բարձր ցուցանիշներ:
Ներկայացնելով հաջորդ կարևորագույն թիրախը, որն է մանկավարժի գործունեությունը դարձնել պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող, նշվել է, որ 2022-2024 թթ. պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցել է մանկավարժական աշխատողների շուրջ 60 տոկոսը, ուսուցիչների 20 տոկոսն արդեն կամավոր ատեստավորման համակարգի շահառու է, գործում են նաև այլ ծրագրեր՝ տարակարգի, բնագիտական առարկաների, փոքրաքանակ գյուղական դպրոցների ուսուցիչների համար: Ըստ այդմ՝ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների արդյունքում դպրոց նոր մուտք գործած ուսուցիչների թիվը 3300 է, 56 տոկոսը գյուղական դպրոցներում: Խրախուսման ծրագրերի շրջանակում 2024 թ. ատեստավորմանն առաջին անգամ մասնակցողների թիվը ընդհանուր հայտագրվողների նկատմամբ՝ 56.7 տոկոս է, 2024 թ. տարակարգ ստացած ուսուցիչների թիվը 285 է (2.8 անգամ ավելի 2023թ. նկատմամբ), 4-րդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչների թիվը 59 է: Նշվել է, որ 2023 թ. կամավոր ատեստավորում մեկնարկել է նաև արվեստի և սպորտի դպրոցներում:
ԿԳՄՍ նախարարը զեկուցել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին, մանրամասներ ներկայացրել իրականացված աշխատանքների հետ կապված, մասնավորապես՝ քաղաքային ռազմավարական պլանավորման, Gmp ընկերության կողմից գլխավոր հատակագծի վերջնական մշակման, ցանցային շտեմարանի մշակման վերաբերյալ և այլն:
Անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքի հայկական կրթօջախների կարողությունների զարգացման, Սփյուռքի կրթական կարիքներին համապատասխան կրթական փաթեթների մշակման և տրամադրման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Մասնավորապես՝ իրականացվել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի և դասանյութերի տրամադրման, Սփյուռքի դպրոցների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանի հարստացման և այլ աշխատանքներ:
Զեկուցվել է, որ կրթության միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում ստեղծվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունման և հաշվառման էլեկտրոնային հարթակ, լրամշակվել են օտարերկրյա քաղաքացիների ՀՀ բուհեր ընդունելության և սովորողների ակադեմիական շարժունության կարգերը:
Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, կրթական գործընթացի առանձնահատկություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կոնցեպտուալ հարցերին ամենօրյա ռեժիմով անդրադառնալու, իրականացված աշխատանքի արդյունավետությունը հետադարձ կապի միջոցով ստուգելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացված միջոցառումները և համապատասխան հանձնարարականներ տվել բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան