ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.
1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,
2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ,
3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝
ա. «Հայոց լեզու և գրականություն»,
բ. «Հայրենագիտություն»,
գ. «Օտար լեզուներ»,
դ.«Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)»,
ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ»,
զ. «Արվեստ և արհեստ»,
է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»,
4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար,
5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար,
6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական,
7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան,
8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,
9) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ,
10) Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ),
11) Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան,
12) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ,
13) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:
Մրցույթին կարող են մասնակցել.
1) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը,
2) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը,
3) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը,
4) ՏՄԱԿ-ի կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին)՝ մինչև ապրիլի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
Կարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից:
Կարգով պահանջվող փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն) չկցել։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-96-20 հեռախոսահամարին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: