ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ռոստամ և Սոհրաբ». համաշխարհային պրեմիերա Երևանում

Ապրիլի 1, 2025
Մշակութային լուրեր

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» 2 գործողությամբ օպերային ներկայացման առաջնախաղը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Արթուր Մարտիրոսյանը դիտել են «Ռոստամ և Սոհրաբ» ներկայացման առաջնախաղը: Նախարարը հանդիպել է նաև մաեստրո Լորիս Ճգնավորյանի և ներկայացման ստեղծագործական անձնակազմի հետ, շնորհավորել առաջնախաղի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Ռոստամի և Սոհրաբի պատմությանը մանկուց եմ սիրահարված։ Միշտ եմ ցանկացել օպերա գրել, բայց ուժ չունեի։ Ավարտեցի Վիեննայի ակադեմիան, վերադարձա Պարսկաստան և 1961 թվականին սկսեցի այդ նախագիծը։ Վաթսունհինգ տարի անցավ, մինչև օպերան բեմադրվեց։ Գաղափարը ծագեց 65 տարի առաջ, բեմադրվում է 65 տարի հետո։ Ութ տարբերակ եմ գրել։ Երբ Պարսկաստանում սկսեցի գրել, պահանջ զգացի, որ մի մեծ վարպետի ցույց տամ այն և խորհրդակցեմ նրա հետ։ Այն ժամանակ մտածեցի գնալ Ստրասբուրգ՝ միջազգային ճանաչում ունեցող մեծ կոմպոզիտոր Կառլ Օրֆի մոտ։ Երբ հանդիպեցի նրան, լսեց օպերայի մի քանի հատված ու առաջարկեց մնալ Ստրասբուրգում և ավարտել օպերան։ Ուսանող էի, չէի կարող մնալ, իսկ նա ինձ ասաց, որ Ստրասբուրգում մնալու մեկ տարվա ծախսը հոգացել են։ Ասաց՝ գնա, նստի, օպերան գրի։ Զարմանալի է, չէ՞։ Դժվար օպերա էր։ Կոնցերտային տարբերակով մի քանի անգամ կատարել եմ Վիեննայում, Անգլիայում, Մեքսիկայում, Հայաստանում, բայց այն երբեք չի բեմադրվել։ Երջանիկ եմ, որ այժմ այն կատարվում է»,- օպերայի ստեղծման մասին պատմել է մաեստրո Լորիս Ճգնավորյանը։

Ներկայացման արտիստական կազմը. Ռոստամ՝ Արման Առաքելյան, Սոհրաբ՝ Պերճ Քարազյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Թահմինե՝ Լուսինե Մակարյան, Ֆիրդուսի (պատմիչ)՝ Ռոման Խնկոյան, Հուման՝ Ռոլանդ Սոֆոյան, Աֆրասիաբ՝ Հովհաննես Ներսեսյան, Սամանգանի արքա՝ Գոշ Սարգսյա, դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ):
Ներկայացման բեմադրական կազմը. երաժշտական ​​ղեկավար` Լորիս Ճգնավորյան, բեմադրող ռեժիսոր, պարուսույց` Յարթա Յարան, զգեստների և բեմադրող նկարիչ` Յարթա Յարան, ռեժիսորի օգնական՝ Արա Ասատուրյան, լուսային նկարիչ՝ Եվգենի Գանսբուրգ, երգչախմբի ղեկավար՝ Նարինե Ոսկանյան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցման կազմակերպումը և Canva հարթակի հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…

  • ՏՀՏ գործիքները որպես ձևավորող գնահատման արդյունավետ միջոց տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…

  • Ինտերնետային հայերեն. աղավաղո՞ւմ, թե՞ լեզվի նոր փուլ

    Թեմայի հեղինակ՝ Ավետիսյան

    Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…

  • Հարճը

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…

  • Փոքր անդրադարձ Տերյանին

    Թեմայի հեղինակ՝ Բադալյան Մարինե

    Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…