ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արտերկրի 3 գիտնականներ նախագիծ կիրականացնեն Հայաստանում

Ապրիլի 1, 2025
Լուրեր կազմակերպություններից

Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում - 2025» մրցույթի արդյունքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:

Ըստ գիտական մրցույթի արդյունքների՝ արտերկրի ևս 3 գիտնականներ ՀՀ գիտական կազմակերպություններում կիրականցնեն հնգամյա նախագիծ: Այդ նպատակով համապատասխան գիտական կազմակերպություններում կստեղծվեն ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ:

Նշենք, որ 2022 թվականից անցկացվող այս մրցույթի շրջանակում ընդհանուր առմամբ ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական նախագիծ:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն