ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկում

Մարտի 31, 2025
Լուրեր կազմակերպություններից

2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2026-2028 թթ. ՄԺԾԾ հայտի նախագծի հանրային քննարկումներ:

 

Քննարկումների ժամանակացույցը՝ ստորև.

  • Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն - ապրիլի 7-ին՝ ժամը 15:00

  • Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն - ապրիլի 8-ին՝ ժամը 11:00

  • Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն - ապրիլի 8-ին՝ ժամը 15:00

  • Երիտասարդություն, արտաքին կապեր - ապրիլի 9-ին՝ ժամը 11:00

  • Սպորտ - ապրիլի 9-ին՝ ժամը 15:00

Քննարկումներին հրավիրվում են մասնակցելու վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 5-ը veronika.khorasanyan@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի/մասնակիցների անուն, ազգանունը կամ զանգահարել 010-599-671 հեռախոսահամարով։ Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։

ԿԳՄՍ նախարարության 2026-2028 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով՝ նախքան քննարկման օրը։

ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության կայքում՝ https://escs.am/am/news/28262:

Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 5-րդ հարկ):

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ևս բարձրագույն կրթության և գիտության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին ապրիլի 4-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրում է մասնակցելու կոմիտեի 2026-2028 թթ. ՄԺԾԾ հայտի նախագծի հանրային քննարկմանը:

Քննարկման մասին լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ http://hesc.am/am/1867d982866970d348043550:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԴԱՍԱՊԼԱՆ 21 (LESSON PLAN) ,English 11 Unit 4: READING CORNER (pp. 85–86)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 85–86) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ընթերցանության տարբեր ռազմավարությունների (Skimming, Scanning, Detailed Reading) ձևավորում, տեքստի հիմնական…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 20 (LESSON PLAN) ,English 11Unit 4: PAST PERFECT CONTINUOUS (pp. 83–84)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «PAST PERFECT CONTINUOUS» (էջ 83–84) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Past Perfect Continuous (Անցյալ վաղակատար շարունակական) ժամանակաձևի կառուցվածքի, իմաստային…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 19 (LESSON PLAN) ,English 11Unit 4: GRAMMAR CORNER (pp. 80–81)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 80–81) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Քերականական կառույցների ճանաչում, աստիճանական յուրացում և ճիշտ կիրառում պարզ նախադասությունների…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 18 (LESSON PLAN) ,English 11Topic 4: ECOLOGY (pp. 74–75)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 4: ECOLOGY» (էջ 74–75) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Էկոլոգիային, շրջակա միջավայրի պահպանությանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող բառապաշարի…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 17 (LESSON PLAN) ,English 11,THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS (p. 73)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հերմինե ջան, ահա էջ 73-ի («THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS») թեմայով դասապլանը՝ նույն ձևաչափով (ArmEdu ֆորումի ներածություն, առանց նկարների/էմոջիների, մեկ տողով բառապաշար, 5, 10, 15 րոպեանոց փուլերով): Դարձվածքները (idioms) և…