ՀՀ կառավարության նիստում հաստատվել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը: Ըստ այդմ՝ բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար կստեղծվի ֆինանսական միջոցների հասանելիություն հեծանիվների ձեռքբերման համար: 2025 թվականի սեպտեմբերից կմեկնարկի ծրագրից օգտվելու դիմումների ընդունումը: Օժանդակությունը կտրամադրվի հեծանիվի ձեռքբերման նպատակային վարկերի համար՝ պետության կողմից տոկոսադրույքի փոխհատուցման ձևով. վարկի առավելագույն չափը՝ 300 հազար ՀՀ դրամ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ որոշման ընդունումը է բխում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունից և նպատակ ունի խթանել հանրության շրջանում առողջ ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը: Քաղաքային բնակավայրերում հեծանիվային տեղաշարժը, ինչպես նախարարն է նշել, կարող է նպաստել նաև խցանումների նվազմանը՝ ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաների զարգացման մշակույթ։ Ընդունվող որոշումը սպորտի ոլորտում ֆիզիկական ակտիվության խրախուսման զարգացմանn ուղղված պետական քաղաքականության շարունակությունն է:
Մասսայական սպորտի հատկացումներն աճել են շուրջ 10 անգամ
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ սպորտի ոլորտին տրվող պետական հատկացումները 2018-ի համեմատ 2023-ին աճել են շուրջ հինգ անգամ, ընդ որում` մասսայական սպորտին ուղղվող հատկացումները՝ շուրջ 10 անգամ։
2021 թվականից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթի հինգ մրցաշարերը, որոնք նպատակ ունեն զարգացնել և խթանել հանրության մասնակցությունը տարբեր մարզաձևերին: Մրցաշարերը կազմակերպվում են տարբեր մարզային բնակավայրերում՝ նպաստելով նաև տվյալ բնակավայրերում տնտեսական աշխուժացմանը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2024 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» 5 խոշոր մարզական մրցաշարերին մասնակցել է շուրջ 9600 մարդ, որը 48%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2024-ից սկսած՝ նշված մրցաշարերից երեքը՝ սեղանի թենիսը, թիմային խճուղավազքն ու հեծանվավազքը, անցկացվում են դպրոցական ձևաչափով։ Դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024-ին պետության կողմից ձեռք է բերվել ավելի քան 6500 հեծանիվ, որոնք տրամադրվել են դպրոցներին: Կազմակերպվում են նաև համապատասխան մասնագետների վերապատրաստումներ հեծանիվների ճիշտ շահագործման և գրագետ կիրառության նպատակով։
«Այս քաղաքականության շարունակական է. ֆիզիկական առողջ ակտիվության խրախուսման շրջանակն ընդլայնվում է՝ ներառելով նաև բարձրագույն և ՄԿՈՒ հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին: Խրախուսելով ծրագրի շահառուներին՝ կարծում ենք, որ նրանք հեծանիվ վարելու հնարավորությունը կարող են դիտարկել ոչ միայն որպես նախասիրություն և ֆիզիկական առողջ ակտիվություն, այլև սեփական առօրյան կազմակերպելու միջոց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով հանրային վարքականոնի ձևավորման կարևորությունը:
Հեծանիվ՝ վարկով, տոկոսադրույքի սուբսիդավորմամբ
Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գործող բարձրագույն, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողները և աշխատողները: Օժանդակությունը շահառուներին կտրամադրվի ՀՀ տարածքում գործող լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից տրվող նպատակային վարկերի համար՝ տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Որպես վարկառու կարող է հանդիսանալ կա՛մ շահառուն (եթե աշխատող է, կա՛մ վերջինիս ընտանիքի աշխատող անդամը: Վարկի առավելագույն չափը սահմանված է 300 հազար դրամ՝ մինչև 36 ամիս մարման ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 16%, որն ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից: Շուկայի վերլուծությունները և հեծանվի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ հանդիպումները ցույց են տվել, որ նախագծով առաջարկվող գինը բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվներ ձեռք բերելու համար, ինչպես նաև փաստել՝ դաշտում կա հետաքրքրություն նման նախաձեռնության իրականացման շուրջ։
ՀՀ ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ՝ առաջիկայում կհաստատվի նաև վարկի տրամադրման սուբսիդավորման կարգը:
Այս տարվա համար նախատեսված ֆինանսավորումը կհատկացվի վերաբաշխման միջոցով՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցներից: Ակնկալվում է, որ 2025 թվականին ծրագրից կօգտվի 500 շահառու:
Հեծանիվը որպես փոխադրամիջոց. հարցման արդյունքներ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում տրանսպորտային նախագծի մշակումն իրականացնող ընկերությունը հարցում է իրականացրել բուհերի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցների շրջանում: Հարցմանը մասնակցել է շուրջ 5000 հոգի. նրանց ընդամենը 0,3 տոկոսն է համալսարան կամ գիտահետազոտական ինստիտուտ գնում հեծանիվով։ Միաժամանակ, հարցվածների 3,2 տոկոսը նշել է, որ կցանկանար որպես փոխադրամիջոց կիրառել հեծանիվը՝ բուհ կամ գիտահետազոտական ինստիտուտ հասնելու համար։ Այսինքն՝ պատշաճ ենթակառուցվածքների ձևավորման և հեծանիվների կիրառումը խրախուսելու պարագայում այդ թիվը կարող է աճել։
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը կիրականացվի Երևանում և մարզերում:
«Տարբեր բնակավայրերում տեղակայված հաստատությունների ուսանողների և աշխատակիցների համար սա շատ լավ հնարավորություն է, հատկապես երբ մոտակա գյուղից պետք է հասնել որևէ հաստատություն: Մի շարք ուսանողների պետությունը գերակա ուղղություններով կրթաթոշակ է տրամադրում: Ըստ էության՝ ստեղծված է հնարավորություն, որ նրանք կրթաթոշակի սահմաններում նույնպես կարողանան հեծանիվ ձեռքբերել: Ծրագրի շահառուների շրջանակը, նաև պետության այլ ծրագրերով, բավական ընդլայնելու հնարավորություն կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական բոլոր հաստատություններին տեղեկացրել է հեծանիվների կայանատեղիներ նախատեսելու անհրաժեշտության մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նախաձեռնությունը, շեշտել է, որ փաստացի վարկային տոկոսադրույքը զրոյացվում է այն սովորողների և դասավանդողների համար, որոնք հեծանիվը պատրաստ են դիտարկել որպես փոխադրամիջոց: Նա ընդգծել է, որ որոշման ընդունումը միտված է տրանսպորտային ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց