ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է Թատրոնի միջազգային օրվա շրջանակում իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագիրը:
Թատերական նախագծերը՝ մշակութային կրթության բաղադրիչ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում դրամաշնորհային ծրագրերում շեշտադրումներն արվել են կրթական բաղադրիչի ուղղությամբ:
Թվարկելով իրականացվող աշխատանքները՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն առանձնացրել է հանրակրթական դպրոցների աշակերտների համար նախատեսված «Դպրոցական բաժանորդային համակարգ», օրերս անցկացված «Մանուշյանական շաբաթ», Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկած «Թատերական երկամսյակ», Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում՝ Կապանի կամերային ներկայացումների փառատոնը, «Թատերական շաբաթ» ծրագրերը:
«Թատերական շաբաթ» ծրագիրը՝ թատրոնի բացահայտման հնարավորություն
«Առաջին անգամ «Թատերական շաբաթ» ծրագիրն իրականացվել է նախորդ տարի, որին մասնակցել են ավելի քան 5000 աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, ծնողներ: Այս տարի «Թատերական շաբաթ» ծրագիրն անցկացվում է շուրջ 10 օր, և նախաձեռնությանը միացել են ավելի շատ թատրոններ, այդ թվում՝ 13 պետական, ինչպես նաև մարզային, համայնքային և որոշ մասնավոր թատրոններ:
«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում բոլոր թատրոնների դռները բաց են դպրոցականների և երիտասարդների առջև: Ծրագիրը նպատակ ունի բացահայտել թատրոնի աշխարհը, չերևացող կողմերը՝ հետնաբեմը: Դպրոցականները հնարավորություն կունենան այցելելու դիմահարդարման սենյակներ, լուսաձայնային տեխնիկայի սենյակներ, արտադրամասեր, որտեղ պատրաստվում են դեկորացիաներ, կարվում են բեմական հագուստներ: Դերասանները կհանդիպեն աշակերտների հետ, կզրուցեն, կպատասխանեն նրանց հետաքրքրող հարցերին: Կանցկացվեն վարպետության դասեր դպրոցականների համար, թատերական ընթերցումներ, ինտերակտիվ ներկայացումներ, որոնց ընթացքում դպրոցականները՝ որպես դերասաններ, կմասնակցեն ներկայացումներին»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ թատրոններն այցելուներին ընդունում են փոքր խմբերով կամ դասարանով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է զանգահարել թատրոն և նախապես գրանցվել: Թատերական շաբաթվա ծրագիրը հրապարակված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում:
Թատերական ոլորտում իրականացվող ծրագրեր, շենքային պայմանների բարելավման գործընթացներ, բարեփոխումներ
Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործում են 13 թատրոններ՝ մայրաքաղաքում և մարզերում:
«Թատրոններն ունեն կուտակված բազմաթիվ խնդիրներ՝ շենքային պայմանների բարելավման, կապիտալ ներդրումների, տեխնիկական հագեցվածության բացակայության և այլնի հետ կապված: Թատրոններում առկա խնդիրները գույքագրվել են, և պետական ֆինանսավորման միջոցով փորձում ենք բարելավում իրականացնել ոլորտի զարգացման նպատակով: Այս տարի 2 թատրոնում կփոխվեն նստարանները, նախաձեռնվում են Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնանորոգման աշխատանքները՝ պահպանելով ֆասադային հատվածը: Ընթանում են Մնջախաղի թատրոնի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է հաջորդ տարի: Հանդիսատեսի առջև առաջիկայում դռները կբացի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորակառույց շենքը:
Ներդրվում է ծրագիր, որի համաձայն՝ պետական ֆինանսավորում ստացող թատրոնները պետք է բեմադրեն հայ դրամատուրգների ստեղծագործություններ կամ իրենց խաղացանկում վերականգնեն արդեն բեմադրված որևէ ներկայացում: Թատրոնների զարգացման պետական քաղաքականության մեջ շեշտադրվում են ոչ միայն պետական թատրոնները, այլև մարզային, համայնքային և մասնավոր կառույցները: Առաջին անգամ շրջանառվում է մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր, որը միտված է մասնավոր թատրոնների գործունեության խրախուսմանը և կայացմանը»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների՝ թատերական ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան