ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կամուրջ կրթության և մշակույթի միջև». ուսուցչական առցանց համաժողովի մասնակցության հրավեր

Մարտի 24, 2025
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի:

Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և աշխարհայացքի կայացմանը:

Մշակութային կրթության տարվա շրջանակում մարտի 28-ին ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է համահայկական ուսուցչական առցանց համաժողով՝ «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով: Համաժողովը կմեկնարկի ժամը 10:00-ին:

Համաժողովին կարելի է միանալ հետևյալ հղումով` https://tinyurl.com/rhts9yak:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն