ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնին մասնակցության հրավեր

Մարտի 21, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թ. կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը:

Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ:

Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և երաժշտական հաստատություններից:

Փառատոնը կիրականացվի 13 անվանակարգում՝ դաշնամուր, լարային, ժողովրդական, փողային նվագարաններ, երգեցողություն և այլն։ Այս տարի փառատոնում կընդգրկվի նոր՝ հեղինակային երգի անվանակարգը:

Փառատոնը կիրականացվի 2 փուլով. առաջին փուլը կանցկացվի ապրիլին ՀՀ մարզերում, իսկ եզրափակիչ փուլը՝ հունիսին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ապրիլի 20-ը ներառյալ` artprogress.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +37494103686, +37494347100։

«Փոքրիկ քայլ» փառատոնի հիմնադիրը «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն է։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն