ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար

Մարտի 21, 2025
Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդողների՝ 2025 թվականի վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման մասին: Ծրագիրը կիրականացվի հուլիսի 1-27-ը:

Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու են Հայաստանում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մեկամսյա ծրագրերով` հետևյալ 7 ուղղությամբ.

• Ուսուցում մանկապարտեզում
• Ուսուցում մեկօրյա դպրոցում
• Ուսուցում տարրական դպրոցում
• Հայոց լեզվի և գրականության դասավանդում
• Հայոց պատմության և մշակույթի պատմություն
• Երգ ու պար
• Տնօրենների վերապատրաստում

Վերապատրաստման դասընթացները նախատեսված են սփյուռքի հայկական և հայկական բաղադրիչով պետական և ոչ պետական վարժարանների, դպրոցների, մանկապարտեզների, լրացուցիչ կրթություն իրականացնող հաստատությունների մեկօրյա կրթօջախների, մշակութային կենտրոնների և այլ հաստատությունների դասավանդողների համար:

Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է 2025 թվականի ապրիլի 1-ից մայիսի 1-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը:

Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին հայտը ներկայացնելուց հետո՝ մինչև հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում:

Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:

Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ապահովում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը՝ ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատուն, և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Վերապատրաստման սկիզբը համարվում է հուլիսի 1-ը:

Ծրագրի ժամանակացույց.

հուլիսի 1-մուտք կացարան և տեղավորում
հուլիսի 2-ծրագրի պաշտոնական բացում
հուլիսի 3-25-վերապատրաստման դասընթաց
հուլիսի 26-ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում
հուլիսի 27-հյուրատնից ելքի օր

Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար:
Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում խնդրում ենք տեղեկացնել նախապես:

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից. հեռ.՝ +374 10 59-96-47 (ծրագրի համակարգող՝ Ալվինա Էլոյան, էլփոստ` alvina.eloyan@escs.am հեռ` +374 98 24-01-40 (WhatsApp, Viber):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…