Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման շրջանակում 16-18 տարեկան անձանց որոշակի աշխատանքներում ներգրավելու պայմանների սահմանմանը վերաբերող նախագիծը։
Առաջարկվող կարգավորումը բխում է նախորդ տարի ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկումից։
«Նոր օրենքով սահմանված են աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ինստիտուցիոնալ մոտեցում դարձնելու պայմանները՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ: Ըստ էության՝ դուալ կրթության այս համակարգն ուսանողի համար հնարավոր է դարձնում զուգահեռ աշխատելն ու սովորելը։ Դուալ կրթության համակարգում ուսումնառության գործընթացը կազմակերպվում է գործատուի հետ համատեղ՝ աշխատավայրում»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով անհրաժեշտ են սովորողների առողջապահական և անվտանգային կանոններն ապահովող պայմաններ:
«Աշխատավայրում ուսումնառության կազմակերպումն անհրաժեշտություն է համապատասխան գործնական հմտություններ ունեցող կադրերի պատրաստման համար։ Մեր խնդիրն է սահմանել կարգավորումներ․ թե՛ բժշկական զննումները, թե՛ անվտանգային պայմանների ապահովումը նախագծով տրված են: Օրենսդրությամբ արդեն իսկ ունենք կարգավորումների ցանկը. դրանք վերաբերում են տարբեր ոլորտների՝ հանքարդյունաբերությանը, քիմիական արդյունաբերությանը և այլն»,- ասել է նախարարը։
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով սահմանվել է նաև հրահանգիչ ունենալու պահանջը, ըստ որի՝ մասնավոր տնտեսվարողի մոտ աշխատող անձը կարող է ներգրավվել ուսուցման գործընթացում՝ ուսանողին փոխանցելով գիտելիք և հմտություն։
Նախարարը նաև տեղեկացրել է՝ դուալ կրթություն այս պահին իրականացվում է 21 հաստատությունում՝ 27 մասնագիտությամբ. ցանկը հետզհետե ընդլայնվում է:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մասնագիտական կրթության գրավչությունը հետզհետե բարձրանում է, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2023-2024 ուսումնական տարում 9-րդ դասարանի շրջանավարտների շուրջ 30 տոկոսն ընտրել է ՄԿՈւ համակարգը:
Հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի կիրառումն ու զարգացումը շատ կարևոր են նաև տնտեսության աճը խթանելու առումով։ Այս համատեքստում նա կարևորել է ՄԿՈւ համակարգի զարգացումը հատկապես մարզերում՝ ընդգծելով, որ նախապատվությունը պետք է տալ տվյալ մարզում հեռանկարային համարվող տնտեսության ճյուղերը սպասարկող մասնագիտություններին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգի առանցքային նպատակներից մեկը ոչ միայն պատրաստի գիտելիք փոխանցելն է, այլև ինքնուրույն, վերլուծող և քննադատաբար մտածող անհատ ձևավորելը: Մայրենի լեզվի դասաժամերը լավագույն հարթակն են այս կարողունակությունը զարգացնելու համար,…
Ձևավորող գնահատումը տարրական դպրոցում․ ինչպե՞ս «չափել» սովորելու ընթացքը՝ առանց ստրեսի Տարրական դասարաններում ձևավորող (ձևավորվող) գնահատումն ուղղակի միավոր չդնելու մասին չէ: Սա ուսուցման ռիթմը զգալու, յուրաքանչյուր աշակերտի ընկալման «սպիտակ բծերը» ժամանակին…
Նախաբան Կրտսեր դպրոցական տարիքը երեխայի զարգացման ամենազգայուն և պատասխանատու փուլերից է, որտեղ ձևավորվում են նրա ճանաչողական հետաքրքրությունները, տրամաբանությունն ու սովորելու մոտիվացիան: Հայաստանի հանրակրթական նոր չափորոշչի (ՀՊՉ) ներդրման պայմաններում ուսուցչի առջև…
«Լռությունը որպես արվեստ» Կոնցեպտ Լռությունը սովորաբար ընկալվում է որպես ձայնի բացակայություն, սակայն արվեստում այն կարող է դառնալ արտահայտման ինքնուրույն լեզու: Այն կարող է խոսել դատարկ տարածության, հայացքի, գույնի, ստվերի, ձևի,…
Ողջույն, սիրելի գործընկերներ: Տարրական դասարան մտնելիս մենք ամեն օր ականատես ենք լինում միևնույն պատկերին. մի աշակերտը վայրկյանների ընթացքում ավարտում է առաջադրանքն ու ձանձրանում, երկրորդը դեռ փորձում է հասկանալ պայմանը, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց