ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՆ հուշամեդալ` Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչներին

Մայիսի 31, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այցելել է Հայաստանում ֆրանսիական համալսարան: Լևոն Մկրտչյանը համալսարանի կայացման և կրթական ոլորտում ունեցած մեծ ներդրման համար նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» պարգևատրել է համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդրա Թիրկյուիր Մենսին, վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանին և ՀՖՀՀ-ում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կից դեկան Ժան-Բատիստ Կարտիեին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Ողջունելով պարգևատրվածներին և համալսարանի ներկայացուցիչներին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը կրթական գործի կազմակերպման և ֆրանսիական բուհական փորձի տեղայնացման համար՝ ընդգծելով, որ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացում Ֆրանսիական համալսարանի փորձն օգտակար և կարևոր է: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը նաև ֆրանկոֆոնիայի կենտրոնի դեր է կատարում և հանդես է գալիս, որպես ֆրանսիական մշակույթի, արժեքների և լեզվի տարածող. «Հայ ժողովուրդն իր փորձությունների երկարատև ճանապարհին առանձնացրել է հատուկենտ քաղաքակրթություններ, որոնք հարազատ են մեզ, քանի որ դրանց հիմքում կան ընդհանուր արժեքներ: Ֆրանսիական քաղաքակարթությունը մեզ համար թանկ ու բարձր արժեք է և այդ իմաստով Ֆրանսիական համալսարանի գործունեությունը կարևոր է ոչ միայն կրթական, այլ նաև քաղաքակրթական իմաստով»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը: 
Կարևորելով նախարարության բարձր գնահատականը Ֆրանսիական համալսարանի թիմի կատարած աշխատանքին՝ ՀՀ –ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ այս տարի լրանում է Ֆարնսիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը. « Այս տարիների ընթացքում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ֆարնս-հայկական հարաբերություններում ամենահաջողված և վառ արտահայտված իրադարձությունը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գոյությունն է»,- նշել է դեսպանը և հավելել, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանի երիտասարդների կրթությանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…

  • Ինտերակտիվ ուսուցումը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ալինա Վարդազարյան

    Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…