ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

Մարտի 12, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպումը նպատակ ունի քննարկել ոլորտին առնչվող հարցերը՝ համատեղ լուծումներ գտնելու և բաց երկխոսություն ծավալելու նպատակով:

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախարարությունը կարևորում է հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ոլորտի զարգացումը՝ այս համատեքստում մատնանշելով պետական հոգածության ներքո գործող խմբերի՝ Ազգային նվագարանների պետական նվագախմբի, «Ակունք» ազգագրական համույթի, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի, Պարի պետական և «Բարեկամություն» անսամբլներում գործող ժող. գործիքների համույթների գործունեությունը:

Նախարարի տեղակալն առանձնակի շեշտել է այս ոլորտի կրթական բաղադրիչը՝ նշելով, որ ժողովրդական գործիքների ուսուցումը սկսվում է վաղ հասակից՝ երաժշտական դպրոցներում, շարունակվում՝ կոնսերվատորիայում։ Ըստ նրա՝ շատ կարևոր է ավանդական երաժշտության գրավիչ մատուցման միջոցով հետաքրքրություն առաջացնել երեխաների շրջանում՝ հայ ազգային գործիքների և ավանդական երաժշտության նկատմամբ:

«Հայ ավանդական երաժշտությունը և գործիքները հանրահռչակելու և աշխարհում տարածելու համար անհրաժեշտ է շեշտը դնել կրթական գործընթացների և ոլորտն առավել գրավիչ դարձնելու քայլերի վրա»,- նշել է նախարարի տեղակալը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ հայ ավանդական երաժշտության ուսուցման, հայկական ժողովրդական նվագարանների կատարողական արվեստի հետագա զարգացման, ուսուցման նոր մեթոդների կիրառման, կրթության շարունակականության ապահովման, ավանդական երաժշտության վերաբերյալ ուսումնական գրականության, միջմշակութային համագործակցության, արտերկրում հայկական երաժշտության տարածման, հանրահռչակման և այլնի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ավանդույթների մշակութային նշանակությանն ու ժամանակակից աշխարհում դրանց դերակատարությանը:

Այս համատեքստում ուսանողները նշել են, որ ժողգործիքների ուսանողական երիտասարդական անսամբլ ձևավորելու մտադրություն ունեն։ Դանիել Դանիելյանը, ի պատասխան, նշել է, որ հարթակների տրամադրման հարցում նախարարությունը պատրաստակամ է աջակցել երիտասարդ կատարողներին։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը նշել է, որ ուսանողների ու դասախոսների կողմից հնչեցրած բոլոր հարցերն ու առաջարկությունները կգույքագրվեն՝ լուծման ուղիներ նախանշելու և առաջիկայում նորից համատեղ քննարկելու նպատակով:

Նշենք, որ Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնում դասավանդում է 25 դասախոս, սովորում է 145 ուսանող:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Teaching Grammar in High School

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…