ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Ըստ որոշման հիմնավորման՝ ներկայում ՀՀ-ում գործում են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող պետական և մասնավոր կազմակերպություններ, որոնք մինչ այժմ հավատարմագրված չեն: Առաջարկվող նոր կարգավորմամբ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները հինգ տարի ժամկետով կհավատարմագրվեն և կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:
Ակնկալվում է, որ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման արդյունքում հնարավորինս կբացառվի խախտումներով ու թերություններով փորձագիտական եզրակացությունների ներկայացումը լիազորված պետական մարմին։ Գործընթացը կնպաստի նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։
Քննարկման ներկայացված նոր նախագծով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կստեղծվի մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով, կհաստատվեն դրա դրա անհատական կազմն ու աշխատակարգը: Հանձնաժողովը կքննարկի փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերը և կտրամադրի եզրակացություն՝ կազմակերպությանը համապատասխան վկայական տալու, մերժելու կամ վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: Հավատարմագրման հայտ կարող են ներկայացնել իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։
Որպես պահանջ սահմանվում է, որ փորձաքննություն իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան առանձնացված տարածք՝ ապահովված մշակութային արժեքների պահպանման համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության միջոցներով։ Կազմակերպությունը պետք է ունենա նաև մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու համար համապատասխան նյութատեխնիկական միջոցներ (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ):
Կազմակերպությունը պետք է տիրապետի նաև փորձագիտական գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ աշխատակազմին առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն, կոմունալ ծախսերի վճարումներ և այլն ապահովելու համար:
Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև մարտի 28-ը ներառյալ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցումը երեխայի կյանքում ուղեկցվում է տարիքային ճգնաժամով, ինչը կապված է առաջատար գործունեության փոփոխության հետ (խաղից անցում ուսումնական գործունեության): Այս փուլում երեխաները հաճախ բախվում են հետևյալ խնդիրներին.…
Կից ներկայացնում եմ իմ կողմից մշակված տեսողական քայլաշարի օրինակը, որն օգնում է սովորողներին ավելի ինքնավստահ և հանգիստ զգալ դասի յուրաքանչյուր փուլում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ նախորդ թեմաների շուրջ ծավալված անկեղծ…
Ձևավորող գնահատումը որպես ընթացիկ գնահատման փուլ
Մշակութային ժառանգությունը ազգային ինքնության հիմնասյուներից է: Անգլերենի և այլ առարկաների դասավանդման շրջանակում այն կարող է դառնալ ոչ միայն լեզվական, այլև արժեքային կրթության հզոր գործիք: Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու այս…
Գլոբալացման և թվայնացման պայմաններում անգլերենը ձևավորվել է որպես միջազգային հաղորդակցության, գիտության և բարձրագույն կրթության գերակա լեզու: Այն ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց է, այլև գիտելիքի ստեղծման և տարածման հիմնական հարթակ:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց