ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։
Նախարարության նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ 2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև ծածկի փոխարինում՝ արդի ճարտարապետական լուծումներով։ Հաշվի առնելով Գառնիի տաճարի և բաղնիքի կարևորությունը և նախագծի հեղինակի կողմից առաջարկված մեթոդաբանությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բանակցություններ է սկսել իտալական կողմի հետ և 2024 թ․ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ խճանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնել «L’Opificio delle Pietre Dure» ինստիտուտի կողմից։ Վերջինս Իտալիայի մշակույթի նախարարության մասնագիտացված կառույցն է մոնումենտալ արվեստի հետազոտման և վերականգնման ոլորտում:
Նախագծի շրջանակում նշյալ ինստիտուտի մասնագետները 2024 թ․ տեղում իրականացրել են չափագրման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին պլանավորված է մասնագետների այց Հայաստան՝ աշխատանքները շարունակելու և փորձանմուշներ վերցնելու նպատակով։ Խճանկարի վերականգնման և ծածկի փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2025 թ.։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց