Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Հաղթողի կոչմանն արժանացել է 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը: Եզրափակչում հայ ըմբիշը 2:1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալահվերդիևի նկատմամբ և նվաճել ոսկե մեդալը: Միքայելյանը մեկնարկում երկու հաղթանակ էր տարել՝ նախ գերմանացի, ապա իտալացի ըմբիշների նկատմամբ, և դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 11:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակիչ գոտեմարտում զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մուխամեդ Խանիևին։ Իբոյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ հաղթել էր Բելառուսի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում էլ նա 10:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:
Բրոնզե մեդալ է նվաճել 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը՝ վճռորոշ գոտեմարտում 10:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով լեհ Միխայիլ Դուբովսկու նկատմամբ: Խաչատրյանը ևս պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ հաղթել էր Վրաստանի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում, սակայն, Խաչատրյանը զիջել էր Ուկրաինայի ներկայացուցչին և պայքարել բրոնզե մեդալի համար:
Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաև 65 կգ քաշային Հայկ Աբրահամյանը, սակայն զիջել է Ֆրանսիայի ներկայացուցչին:
Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ), Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց