Սեպտեմբերի 24-ին կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց Հայաստանի Հանրապետության անկախության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և «Ընտանիք» կենտրոնի 25- ամյակներին նվիրված տոնակատարություն:
1991 թվականին հիմնադրված «Ընտանիք» կենտրոնը հետաղետյալ Գյումրի քաղաքում առաջիններից էր, որ նվիրվեց դեռահասների հիմնախնդիրների լուծմանը: Հիմնադիր տնօրեն Քնարիկ Ահարոնյանի ջանքերով ազգանվեր առաքելությանը ներգրավվեցին բարերարներ, ովքեր, անկախ ազգությունից, միավորվեցին դեռահասների կրթության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու գաղափարի շուրջ:
Հոբելյանական տարելիցին ներկա էին կենտրոնի կայացման պատմության մեջ իրենց ավանդն ունեցած հայ և օտարազգի բարերարներ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին նախագահ, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, խորհրդարանական խորհրդատու-օգնական, Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքային խորհրդի անդամ Էմանուել Մանդոնը, SPFA ֆրանսիական կազմակերպության Արցախում և Հայաստանում շինարարական ծրագրերի պատասխանատու Ժակ Մաթոսյանը, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, «Հայուրալսիբշին» նախագծային-շինարարական միավորման պետ, հետաղետյալ Գյումրի քաղաքի շինարարական աշխատանքների համակարգող Լ. Պոլոնսկին, Ազգային ժողովի պատգամավոր Ս. Ավետիսյանը, ԿԳ նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը, ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, մարզային իշխանությունների, համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական և մշակութային օջախների տնօրեններ, հոգևոր այրեր, մանկավարժներ, ծնողներ և սաներ: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել նաև Արցախի, Ջավախքի երգի և պարի համույթները:
Տոնական միջոցառման նպատակն էր ներկայացնել «Ընտանիք» կենտրոնի 25 տարիների ընթացքում ձեռք բերած նվաճումները, Շիրակի մարզում ազգային արհեստի և արվեստի պահպանման ու զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման գործընթացում կենտրոնի դերն ու կարևորությունը:
Տոնական միջոցառումը մեկնարկեց կենտրոնի բակում տեղադրված, ժողովրդի ցավը վերապրած և նոր կյանքի սկիզբը խորհրդանշող Երախտագիտության հուշակոթողի, հոբելյանական ցուցահանդեսի, վերելակի շահագործման, Հայոց այբուբենի խորաքանդակի, «Մեսրոպյան Այբուբեն» ընթերցասրահի բացման արարողություններով:
Հանդիսավոր արարողության ընթացքում տնօրեն Ա. Մինասյանը «Ընտանիք» կենտրոնի կայացման գործում ներդրում ունեցող անձանց՝ բարերարներին, համագործակցող կազմակերպություններին, կենտրոնի բազմավաստակ մանկավարժներին հանձնեց Երախտագիտության հուշակոթողի մանրակերտ և պատվոգիր, Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի գյուղական համայնքների դեռահասների կրթամշակութային դաստիարակությանն աջակցելու, բարոյահոգեբանական զորակցություն և բարի կամք դրսևորելու համար:
Նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը ընթերցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը՝ հղված «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հիմնադրման 25-ամյակի հանդիսավոր մասնակիցներին: Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, բարերարներ Ժակ Մաթոսյանը և Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով», իսկ ֆրանսիացի բարերար Էմանուել Մանդոնը և «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի նախագահ Ժակ Մարտենը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով:
Տոնակատարության ընթացքում, միջազգային նկարչական և կիրառական արվեստի մանկապատանեկան մրցույթների մասնակից և առաջին մրցանակային տեղ գրաված կենտրոնի 11 սանի հանձնվեցին դիպլոմներ:
Մեծարվեցին նաև նույն հարկի տակ գործող Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանը, <Տանկային երկամարտ -2014> միջազգային մրցույթի փոխչեմպիոն, «Մարշալ Բաղրամյան» շքանշանակիր Սանասար Ծառուկյանը, «Մարշալ Բաղրամյան» շքանշանակիր Արտյոմ Մուրադյանը, <Դրաստամատ Կանայան> շքանշանակիր Վառլամ Սիմոնյանը, «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր Ռազմիկ Հովհաննիսյանը, «Վազգեն Սարգսյան» շքանշանակիր Էդգար Մկրտչյանը:
Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով:
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց