«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակում օրերս անցկացվել է հանդիպում՝ նվիրված Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴԻԱ բաղադրիչին միանալու գործընթացին։ Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները, «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի անձնակազմը, մեդիա ոլորտի փորձագետներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի հաջող իրականացման համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև տեսալսողական ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսվող հնարավորությունները։
Հանդիպման առանցքային թեման ՄԵԴԻԱ բաղադրիչին Հայաստանի անդամակցության ընթացակարգը և անհրաժեշտ քայլերն էին, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների տեսանկյունից։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է «Ստեղծագործ Եվրոպայի» մեդիա բաղադրիչին անդամակցությունն ինչպես տեսալսողական մեդիայում ներառված դերակատարների համար զարգացման հնարավորությունների ընդլայնման, այնպես էլ քաղաքացիական հասարակության զարգացման տեսանկյունից։ Քննարկման արդյունքներով նախանշվել է անդամակցության ճանապարհային քարտեզը, ձևավորվել է աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ ներգրավված տեսալսողական ոլորտի փորձագետներ։
Նախարարի տեղակալը նաև կարևորել է փորձագետների ներգրավումը ոչ միայն «Ստեղծագործ Եվրոպայի» մեդիա բաղադրիչին անդամակցության, այլև ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գործող Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի հնարավոր այլ դրույթների կյանքի կոչման տեսանկյունից: Ըստ այդմ՝ քննության կենթարկվեն ոչ միայն տեսալսողական մեդիայի, այլև կինոյի, մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված օրենքները, որպեսզի համապատասխան ոլորտներում ՀՀ օրեսնդրությունն առավելագույն մոտարկվի տվյալ ոլորտները կանոնակարգող եվրոպական դիրեկտիվներին։
Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային ծրագրին մասնակցում է դեռևս 2016 թվականից: 2021 թվականից մեկնարկել է նշյալ ծրագրի «Մշակույթ» բաղադրիչի երկրորդ շրջափուլը, որը գործելու է մինչև 2027 թվականը։ Ծրագրի շնորհիվ միայն 2023-24 թվականին մշակույթի ոլորտի 100 անհատ և 30 կազմակերպություն ներկայացրել են հայտադիմումներ, որոնցից 30 անհատ և 10 կազմակերպություն ստացել են աջակցություն, իսկ մեդիա բաղադրիչին անդամակցության շնորհիվ հնարավոր կլինի օգտվել նաև կինոատադրության և տեսալսողական ոլորտի ներկայացուցիչները։
ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային ծրագիրը մշակույթի ոլորտում ԵՄ ամենամեծ ծրագիրն է:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Վերջին տարիներին կրթության մեջ ավելի հաճախ ենք խոսում նախագծային աշխատանքի մասին՝ որպես ուսուցման արդյունավետ և ժամանակակից գործիք: Ի՞նչ առավելություններ ունի նախագծային աշխատանքը․ 1․Ակտիվ մասնակցություն – աշակերտը դառնում է ոչ թե…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական և հոգեբանական առումով շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Մենք բոլորս տիրապետում ենք…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ և բարդ մի հարցով, որի պատասխանը Նոր ՀՊՉ-ն և մեթոդական ձեռնարկները միշտ չէ, որ տալիս են: Բոլորս էլ…
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց