ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերջին դաս

Մայիսի 29, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում արդեն բարի ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի՝ մայիսին, մեծ շուքով անցկացնել 9-րդ դասարանցիների ավարտական հանդեսը: 
Աշակերտները հավաքվել էին՝ ոչ թե միմյանց հրաժեշտ տալու (չէ՞ որ նրանք դեռ երկար ճանապարհ են անցնելու միասին), այլ երախտագիտության խոսք ասելու իրենց ուսուցիչներին, սիրելի տնօրեն՝ Զավեն Ստեփանյանին, և դպրոցի յուրաքանչյուր աշխատակցի: Նրանց կարգախոսն էր. «Երազի′ր, աշխատի′ր և գնահատի′ր»: Դպրոցը աշակերտներին սովորեցրել է ապրել այս սկզբունքով: Նրանք սովորել են, որ հարկավոր է երազել լավ կրթության, լավ երկրի, լավ ապագայի մասին, հարկավոր է աշխատել երազանքը կյանքի կոչելու համար, հարկավոր է գնահատել ունեցածը, դրա վրա նորն ավելացնելու համար:
Իններորդցիները հրաժեշտի խոսքեր հղեցին առաջին ուսուցիչ՝ Հասմիկ Մելքոմյանին և դասղեկ Էդգար Հարությունյանին: Միջոցառումն ավարտվեց իններորդցիների խոստումով, որ ուր էլ լինեն , ավելի լավ են սովորելու, շարունակելու են բարի գործեր անել ու հզորացնել մեր հայրենիքը:

Սիրելի շրջանավարտներ,
Ընդունեք մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցում ուսումնառության վերջին օրվա և վերջին դասի կապակցությամբ:
Դուք հրաժեշտ եք տալիս պատանեկան տարիներին, հարազատ դարձած կրթօջախին` դպրոցին, մտնում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ պահանջվելու է լինել առավել լուրջ ու պատասխանատու: Սա այն պահն է, որ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրութուն և ընտրեք ձեզ համար հոգեհարազատ մասնագիտություն:Բարի երթ ,սիրելի շրջանավարտներ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: