Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վարկանիշային սանդղակի ձևավորման կարգը:
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշային սանդղակը ձևավորվում է հետևյալ 5 բաղադրիչներից․
• մարզական ենթակառուցվածքներ,
• մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին և մրցաշարերին,
• դպրոցահասակ երեխաների ներգրավվածություն մարզադպրոցներում,
• կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնություն,
•մարզադպրոցների կամավոր ատեստավորված մարզիչ-մանկավարժների համամասնություն։
Մարզական ենթակառուցվածքների բաղադրիչը հաշվարկվում է համաձայն հավելվածի:
Սպորտի ոլորտում կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներն ու մրցաշարերը ներառում են տվյալ օրացուցային տարում կազմակերպված Վարչապետի գավաթ մրցաշարերը (սիրողական սեղանի թենիսի, թիմային խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի, խճուղավազքի (դպրոցականների մասնակցության մասով) սիրողական մրցաշարեր), ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան: Նշված մրցաշարերին մասնակցությունը հաշվարկվում է տվյալ մարզից կամ Երևան քաղաքից մասնակցող դպրոցների և աշակերտների համամասնությամբ՝ հաշվի առնելով դպրոցների ընդհանուր թվի նկատմամբ, այնպես էլ մրցաշարերին տվյալ մարզից կամ Երևան քաղաքից մասնակցող դպրոցների և դպրոցակ երեխաների համամասնությամբ։
Դպրոցահասակ երեխաների ներգրավվածությունը մարզադպրոցներում հաշվարկվում է տվյալ մարզից կամ Երևան քաղաքից (անկախ կազմակերպաիրավական ձևից) մարզադպրոցում սովորող սաների համամասնությամբ։ Տվյալ մարզից կամ Երևան քաղաքից կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնությունը հաշվարկվում է տվյալ մարզի կամ Երևան քաղաքի ֆիզկուլտուրայի ուսուցիչների ընդհանուր թվի նկատմամբ` տոկոսային հարաբերությամբ` հաշվարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա: Տվյալ մարզից կամ Երևան քաղաքից կամավոր ատեստավորված մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների համամասնությունը հաշվարկվում է նույն սկզբունքով։
Ըստ վերոնշյալ չափորոշիչների կազմվում է ամփոփ տեղեկատվություն, որը ներառում է՝
Սանդղակի մարզական ենթակառուցվածքների բաղադրիչը ամփոփվում է առանձին, որի հիման վրա առանձնացվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական ենթակառուցվածքներով հագեցվածությունը: Մյուս բաղադրիչները ամփոփվում են և դրանց միջինացված արդյունքով առանձնացվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշային սանդղակը։
Սանդղակի առաջին երեք տեղերը զբաղեցնող մարզերը կամ Երևան քաղաքը ստանում են համապատասխանաբար 8 մլն ՀՀ դրամ, 5 մլն ՀՀ դրամ և 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ մարզագույք: Մարզագույքի ցանկը և ստացող կազմակերպությունը ներկայացվում է սանդղակում առաջին երեք տեղերը զբաղեցրած մարզերի կամ Երևան քաղաքի կողմից:
2024 թվականի ամփոփման արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզը, երկրորդ տեղը՝ Սյունիքի մարզը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզը: Ամբողջական տեղեկատվությունը՝ կից:
ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանշավորումը բխում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց