Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը, «Հանրային ռադիոյի» խմբագիր, թարգմանիչ Հասան Թամոյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակից դպրոցներին ու շնորհակալություն հայտնել նախաձեռնությանն արձագանքելու և օրը յուրահատուկ բովանդակությամբ լցնելու համար։
«Այս տարի 25-րդ անգամ անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված Մայրենիի միջազգային օրը: Ձեր նախագծերը, որոնք ուղղված են ազգային փոքրամասնությունների մշակույթների ներկայացմանը, մի կողմից կրթական գործընթացի մաս են, մյուս կողմից օգնում են ավելի լավ ճանաչել մեր երկրում ապրող փոքրամասնություններին և ինքներս մեզ, քանի որ դրանք Հայաստանի մի մասն են»,- դիմելով դպրոցականներին՝ ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Հանրակրթության նոր չափորոշչով առանձնահատուկ ընդգծվում է ազգային փոքրամասնությունների մշակույթի, լեզվի և պատմության ճանաչողությունը, որը համակեցության ընդհանուր կանոն է, ինչպես նաև ինքնաճանաչողության ճանապարհ։
«Վստահ եմ, որ ճանաչողության այս փորձն օգնում է առավել ուշադիր, նրբանկատ ու հետևողական լինել փոքր թվացող հարցերում, որոնցից կախված է նաև հանրային կյանքի որակը»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով դպրոցներին կատարած աշխատանքի համար:
ԿԳՄՍ նախարարության կողմից նախապես բոլոր դպրոցներին ուղարկվել է շրջաբերական գրություն, որպեսզի երկրորդ կիսամյակի նախագծային աշխատանքների շրջանակում սովորողներն իրականացնեն ազգային փոքրամասնությունների լեզուն և մշակույթն ուսումնասիրող նախագծային աշխատանքներ:
Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից հաղթող է ճանաչվել 2-ական դպրոց։ Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կազմակերպված եզրափակիչ միջոցառմանը վերջինները ներկայացրել են իրենց նախագծերն առանձին տաղավարով։
Նախարարն ու հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել նախագծերին, հետաքրքրվել՝ ինչ ուսումնասիրություն են կատարել աշակերտները, այդ ընթացքում ինչ նոր գիտելիք են ձեռք բերել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ և այլն:
Ներկայացնելով կատարված աշխատանքը՝ աշակերտներն ընդգծել են, որ ուսումնասիրության ընթացքում հանդիպել են ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքների հետ, ծանոթացել նրանց ավանդույթներին, խոհանոցին, պատմությանը և նախագծերն իրականացրել նաև նրանց օգնությամբ: Երեխաներին հատկապես տպավորել են ազգային փոքրամասնությունների ծեսերը, կրոնական առանձնահատկությունները: Այն աշակերտները, որոնք նախագծերի շրջանակում չեն հանդիպել ազգային փոքրամասնությունների հետ, վստահեցրել են, որ մեծ է ցանկությունը հանդիպելու, ծանոթանալու և շփվելու իրենց հասակակից այլազգիների հետ:
Մասնակից աշակերտները շնորհանդեսից հետո աբոնեմենտային ծրագրի շրջանակում դիտել են «Պատվի համար» ներկայացումը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց