ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին:
Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի Հանրապետության իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը առաջինը պաշտոնապես ճանաչելու համար:
«Տարիներ առաջ Ուրուգվայ կատարած իմ այցից լավ հիշողություններ են մնացել, ուրուգվայցիներն իմ վրա ազատ ու հպարտ մարդկանց տպավորություն են թողել և հավանաբար այդ ազատությունն է, որ չի կաշկանդել Ուրուգվային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առաջամարտիկը լինել: Հիմա ուրախ եմ, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները` հատկապես կրթության բնագավառում գործնական հիմքերի վրա են դրվում»,-նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ուրուգվայի կրթական համակարգերի համագործակցությանն ուղղված պարոն Մակարյանի ջանքերը, միաժամանակ ցանկություն հայտնելով Ուրուգվայի մասնակցությունն ակտիվացնել ոչ միայն համալսարանական կրթության ոլորտում:
Իր հերթին Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մակարյանը, ով արմատներով հայ է, ողջունելով Հայաստանի կրթության նախարարին` մտադրություն է հայտնել կրթության համակարգում հայ-ուրուգվայական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ: «Ես շատ տպավորված եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդից և շատ կուզենայի, որ այն կիրառվեր նաև Ուրուգվայի դպրոցներում: Որքան տեղեկացա շախմատի մեթոդական ծրագրերը դեռևս կան միայն հայերեն և ռուսերեն լեզուներով, ցանկալի կլիներ, որ դրանք նաև այլ լեզուներով թարգմավեին», - նշել է Ռոբերտո Մակարյանը:
Նրա խոսքերով վերջին տարիներին ակտիվացել են շփումները Ուրուգվայի հայ համայնքի և հայկական դեսպանության հետ: Փոխհարաբերությունների ակտիվացման շնորհիվ նախաձեռնություն է առաջացել Ուրուգվայի պետական համալսարանում բացել հայագիտական ամբիոն: Նախարար Լևոն Մկրտչյանը ողջունելով նախաձեռնությունը` շեշտել է, որ նախարարությունը պատրաստակամ է բոլոր հարցերում աջակցություն ցուցաբերել Ուրուգվայի համալսարանում հայագիտական կենտրոնի հիմնադրմանը. «Մենք կարող ենք համապատասխան մասնագետների և ծրագրերի փոխանակում կատարել, ինչպես նաև փոխանցել օտարերկրյա համալսարանների նմանատիպ ամբիոնների պատմությունն ու գործունեության փորձը»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրել է նաև Ուրուգվայի պետական համալսարանի կառավարման համակարգը` նշելով, որ ռեկտորի պաշտոնը, որը պետության 20 կարևորագույն պաշտոնների շարքում է, ընտրվում է համալսարանի աշխատակիցների, ուսանողների և շրջանավարտների ներկայացուցիչների կողմից: Թեպետ համալսարանի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից, բայց այն կառավարությունից անկախ է:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև այցելություններ Մատենադարան, Երևանի պետական համալսարան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
Հարգելի՛ գործընկերներ, տեսնելով Ձեր հետաքրքրությունը՝ կիսվում եմ մի գաղտնիքով, որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործեցի ԱԲ-ն, որպեսզի ստեղծեմ պատմական հերոսի «Վիրտուալ զրուցակից»: Աշակերտները հնարավորություն ունեցան «հարցեր տալ» հերոսին և…
«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հետաքրքիր փորձ իմ 4-րդ դասարանցիների հետ: Այս անգամ ԱԲ-ն օգտագործեցինք մեր շարադրությունների հերոսներին «կենդանացնելու» համար: Երեխաները նկարագրում էին իրենց մտքի հերոսին, իսկ ԱԲ-ն վայրկյանների ընթացքում ստեղծում…
«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ կիսվել մի փոքրիկ «գաղտնիքով», որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում և ստացա սպասվածից ավելի մեծ արդյունք: Օգտագործեցի ԱԲ-ն՝ ստեղծելու համար «Վիրտուալ զրուցակից» պատմական հերոսի կերպարով: Երեխաները…
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին .. Անցնում են նրանք:ÖŠՈւ նրանց երթից, Աչքերը հառած քարերին խաղաղ` Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս Մի կապուտաչյա գանգրահեր տղա: ...Հետո կարծրացած փոշին է…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց