ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մադամ» գործարար կանանց միության անդամներին՝ նախագահ Տաթև Բեյբությանի գլխավորությամբ:
«Որևէ բնագավառում հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար՝ չվարանելու և գնալու իրենց նպատակների հետևից: Կրթական համակարգի կարևոր դերերից մեկն էլ երեխաների համար կանանց հաջողության պատմություններն ավելի տեսանելի դարձնելն է: ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և մենք հատուկ խրախուսում ենք պետություն-մասնավոր համագործակցությունը, որը նաև որակական փոփոխության նախապայման է»,- ողջունելով ներկաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։
«Մադամ» գործարար կանանց միության անդամները հակիրճ ներկայացրել են իրենց գործունեությունը, մասնավորապես՝ շեշտելով առնչությունները կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների հետ:
Այս համատեքստում նախարարը կարևորել է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ Հանրակրթության նոր չափորոշչով պահանջվող մասնագիտական կողմնորոշման բաղադրիչի կիրառման տեսանկյունից․ «Բոլոր դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման պարտադիր խմբակներ․ 8-րդ դասարանից սկսած՝ աշակերտները որոշակի պատկերացում պետք է ունենան տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների ու դրանց հնարավորությունների մասին: Ու այստեղ ձեր փորձառությունը ներկայացնելն արդյունավետ և ոգևորող կարող է լինել»:
Կրթական ոլորտում մասնավոր հատվածի ներգրավվածության մասին խոսելիս անդրադարձ է եղել նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանը՝ կարևորելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ներդրումը, որը, ըստ նախարարի, պետական քաղաքականության առաջնահերթությունն է, այստեղ ևս գործարար կանանց փորձառությունը կարևոր է:
Մշակույթի ոլորտում համագործակցության համատեքստում նախարարն անդրադարձել է դրամաշնորհային ծրագրերին:
«Մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնցով խրախուսվում են երիտասարդ մասնագետները, հատկապես մարզերում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այստեղ ևս կարևոր է մասնավոր ընկերությունների աջակցությունը։
Անդրադարձ է եղել նաև սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտում համագործակցության հնարավորություններին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց