Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները:
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:
ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, հետազոտության համակարգող Մարի Դորլեանսն ամփոփ ներկայացրել են նախորդիվ կայացած աշխատաժողովում քննարկված համատեղ հետազոտության արդյունքները և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:
Նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել իրականացված աշխատանքի համար՝ ներկայացնելով կրթության ոլորտում լայնածավալ և առանցքային բարեփոխումների իրականացման ընթացքն ու նախարարության հանձնառությունը՝ շարունակելու ոլորտի զարգացման քաղաքականությունը: Միաժամանակ, ընդգծվել են իրականացվող աշխատանքների ուղղությամբ տարբեր միջազգային գործընկերների դրական արձագանքը և նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու բազմակողմ երկխոսությունը զարգացման գործընկերների ռեսուրսների համադրման և փաստահեն քաղաքականության իրականացման դիտանկյունից։
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ԵՄ կրթության ոլորտում երկխոսության հարթակը և գոհունակություն հայտնել, որ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագիրը նպատակ ունի ապահովելու կրթության շահակիցների առավելագույն մասնակցություն։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է կառավարման համակարգի հզորացման, կարողությունների զարգացման և համակարգային գործունեության անհրաժեշտությունն ինչպես նախարարության, այնպես էլ ոլորտի մյուս դերակատարների համար:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հաջողությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ անդրադառնալով մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցմանը, համընդհանուր ներառական կրթությանը, դպրոցական սննդի կազմակերպմանը՝ առաջարկելով հայաստանյան փորձի փոխանակում տարածաշրջանի և եվրոպական երկրների հետ:
Հանդիպմանը քննարկվել են նաև հնարավոր աջակցության և համագործակցության այլ ուղղություններ:
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագիրը (Supporting Education Reforms and Skills in the Eastern Partnership) մեկնարկել է 2024 թվականի մայիսից (եռամյա է՝ 2024-2026 թվականների համար): Ծրագրի շրջանակում ակնկալվում է նպատակային գործողությունների միջոցով հզորացնել Արևելյան գործընկերության երկրների կարողություններն ու քաղաքականությունների մշակման ու իրագործման գործընթացները՝ համադրելով յուրաքանչյուր երկրին հատուկ նախաձեռնությունները, ինչպես նաև իրականացնելով փոխադարձ ուսուցում և ցանցային համագործակցություն:
Հիշեցնենք, որ Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին ավելի վաղ ընդունել էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգում սովորողի մոտիվացիան հանդիսանում է ուսուցման արդյունավետության առանցքային պայմաններից մեկը: Գիտելիքի փոխանցումը այլևս չի կարող լինել միակողմանի գործընթաց․ սովորողը պետք է դառնա ակտիվ մասնակից, համահեղինակ և հետազոտող: Ուստի…
Դիդակտիկ խաղերի տեսակները և կիրառումը մաթեմատիկայի դասերին Մանկավարժական պրակտիկայում առանձնացվում են մաթեմատիկայի դասաժամերին կիրառվող դիդակտիկ խաղերի դասակարգումներ՝ ըստ տարբեր հիմքերի: Դիտարկենք դրանցից մի քանիսը: Ըստ ուսումնական նպատակի դիդակտիկ խաղերը լինում…
Հարգելի գործընկերներ ,կիսվեք ձեր փորձով ,թե ինչպես եք նպաստում անգլերենի դասերին քննադատական մտածողության զարգացմամը Ես կայրծում եմ,որ քննադատական մտածողության զարգացումը կարելի է կազմակերպել հետևյալ եղանակներով և փորձում եմ զարգացնել հետևյալ…
Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը խաղերի կիրառման վերաբերյալ տարրական դասարաններում:Իմ կարծիքով խաղերի կիրառումը անգլերենի դասերին ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև արդյունավետ մեթոդ է սովորողների ներգրավվածությունն ու լեզվական…
<<Փոքր խնդիրներ լուծողն իրեն նախապատրաստում է մեծ ու դժվար խնդիրների լուծմանը>>: Ս․ Սոբոլև Արդի ժամանակաշրջանում յուրաքանչյուր անձ առօրյայում շարունակ առնչվում է ֆինանսական խնդիրների հետ, որոնց թվում առավել մեծ կենսական նշանակություն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց