ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել է տարբեր առարկաների շուրջ 90 ուսուցիչ:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարության համար կարևոր է լսել կամավոր ատեստավորման համակարգի վերաբերյալ ուսուցիչների հարցերը, դիտարկումներն ու առաջարկները՝ գործընթացի կազմակերպումը բարելավելու նպատակով:
Շնորհավորելով ուսուցիչներին գրանցած հաջողության համար՝ նախարարը նշել է. «Կարևորում ենք ձեզ հետ երկխոսությունն ու հետադարձ կապը, որի միջոցով բարձրաձայնվում են համակարգի խնդիրները: Դա նպաստում է գործընթացի բարելավմանը, որն ուղղված է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և վարձատրության բարելավմանը:
Լսելով կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին՝ կարող ենք ավելի հիմնավոր պատկերացումներ ունենալ գործընթացի վերաբերյալ, ինչը թույլ կտա վերանայել ու լրամշակել կարգերը և տարեցտարի ունենալ կամավոր ատեստավորման ավելի բարելավված գործընթաց: Այս նպատակին են միտված նաև թեստերի լավարկման շարունակական աշխատանքները, որոնք մշտապես իրականացվում են՝ հաշվի առնելով բողոքարկումների վերլուծությունը»:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ 2024 թ. կամավոր ատեստավորմանը գրանցված 6260 ուսուցիչների 80 տոկոսը մասնակցել է առարկայական գիտելիքների ստուգմանը. դրական արդյունք է գրանցել 3866 ուսուցիչ, ինչը, ըստ նախարարի, դրական դինամիկա է և ցույց է տալիս, որ համակարգն ավելի հաղթահարելի է դարձել, և ուսուցիչներն ավելի լավ են պատրաստվում:
Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով. ուսուցիչները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման համար՝ շեշտելով, որ այն նպաստում է իրենց մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև աշխատավարձի բարձրացման իրական հնարավորություն է:
Ուսուցիչների գնահատմամբ՝ կամավոր ատեստավորումը էլեկտրոնային եղանակով անցկացնելը դրական է անդրադարձել ժամանակի խնայման և ձևաթղթերի լրացման բարդություններից խուսափելու առումով: Ուսուցիչներն ընդգծել են նաև, որ կամավոր ատեստավորմանը պատրաստվելու ընթացքը նպաստել է ուսուցիչների միջև համագործակցության ձևավորմանը, միջանձային հարաբերությունների ամրապնդմանը, թիմային աշխատանքի զարգացմանը: Նրանք վստահեցրել են, որ իրենց հաջողությամբ խրախուսում են գործընկերներին՝ չվարանել և մասնակցել կամավոր ատեստավորմանը: Ուսուցիչները հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են թեստերի պատշաճ կազմմանը, բողոքարկման գործընթացի բարելավմանը, բոլոր առարկաների համար հավասար պայմանների ապահովմանը, ուղեցույցների բովանդակությանը, տարակարգի շնորհմանը և այլն:
Ի պատասխան հարցադրումների՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախատեսվում է վերանայել ուղեցույցները, փոփոխություն իրականացնել ատեստավորման կարգում, այդ թվում՝ բողոքարկման գործընթացում: Նա կոչ է արել կարգի նախագծի շրջանառության ժամանակ ակտիվ լինել և հանդես գալ մասնագիտական առաջարկներով: Նախարարի դիտարկմամբ՝ ի համեմատ կամավոր ատեստավորման՝ տարակարգի գործընթացին դիմող ուսուցիչներն ավելի քիչ են, մինչդեռ տարակարգը ևս վարձատրության և մասնագիտական աճի լավագույն գործիք է: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է ատեստավորման հաղթահարումն անդրադարձել աշակերտների կրթական արդյունքի և դասավանդման որակի վրա: Ուսուցիչներն ընդգծել են, որ կամավոր ատեստավորումից հետո առավել ինքնավստահությամբ են մտնում դասարան և զգում են, որ վերարժևորված ու թարմացված գիտելիքներ ունեն:
Ամփոփելով խոսքը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին պետության համար կարևոր բարեփոխմանն աջակցելու ջանասիրության և համառության համար: «Ձեր աշխատանքը, վստահ եղեք, տեսանելի ու գնահատելի է»,- եզրափակել է նախարարը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց