ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դրամաշնորհային աջակցություն սփյուռքի կրթամշակութային կառույցներին

Հունվարի 30, 2025
Սփյուռքի լրատու Իրազեկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները:

Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է մրցութային կարգի սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված հայտերը կգնահատի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովը:

Դրամաշնորհը տրվելու է սփյուռքի համայնքներին հետևյալ մրցութային անվանակարգերով՝

  • կրթական, կրթամշակութային միջոցառումներ,
  • կրթական, կրթամշակութային դասընթացներ,
  • հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:

Մրցույթի հայտերը կընդունվեն 2025 թվականի հունվարի 30-ից փետրվարի 17-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն 2024 թվականի փետրվարի 24-ին:

Լրացուցիչ հարցերով դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին, հեռախոս՝ (+374 10) 599 647, էլեկտրոնային հասցե՝ secretariat@escs.amalvina.eloyan@escs.am:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպե՞ս դարձնել պատմության դասը կենդանի լրատվություն

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…

  • Ձոն Ակսել Բակունցին/աքրոստիքոս/

    Թեմայի հեղինակ՝ Իվետտա

    Արցունքի պես ջինջ ու մաքուր բանաստեղծ, Կոմիտասյան հանգով երգող բանաստեղծ, Սարյանական երանգների ցոլքով անեղծ, Երկինք հասնող քո ծիրանի փողի կանչով Լեռնացրել ես հայի սրտում ուժ ու կորով: Բայց բանտարկեց ու…

  • Երբ նույն չափանիշը չի նշանակում նույն հնարավորություն

    Թեմայի հեղինակ՝ Իրիցյան Քրիստինե

    12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում հայոց լեզու առարկան միաժամանակ անցնում են թե՛ ռուսական բաժնում, թե՛ հայկական բաժնում սովորող աշակերտները: Սակայն այս «միաժամանակությունը» իրականում բերում է լուրջ բարդությունների: Ուսուցիչը կրկնության փոխարեն հաճախ…

  • ԿԱՊԿՈՒ ՍՈՎՈՐՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԱՊՐՈՑԵՍՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ AniMkrtchyan

    Սիրելիներս, ուզում եմ այսօր քննարկման դնել մի կարևոր հարց, որը շատերիս աշխատանքային առօրյայի մասն է: Իրական դասապրոցեսում որքանո՞վ է հնարավոր անհատական մոտեցում ցուցաբերել ԿԱՊԿՈՒ սովորողին: Դասի ընթացքում ուսուցիչը միաժամանակ աշխատում…

  • Ինչպե՞ս սիրել ընթերցանությունը

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…