ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թվականի փետրվարի 11-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, գործընկեր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ):
«Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: Կրթական ծրագիրը նպատակ ունի նպաստել պատանիների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում ակտիվացնել լրացուցիչ և շարունակական կրթությունը: Կինոարտադրության ոլորտի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, մոնտաժի ռեժիսուրա մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր:
Ծրագրի շրջանակում տեղի կունենան ուսուցում, պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմի հետ, ավարտական համատեղ ֆիլմերի նկարահանում:
Դասընթացներին կարող են մասնակցել 15-18 տարեկան անձինք:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թ․ փետրվարի 7-ը «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/profile.php?id=100063804720518 ուղարկել մասնակցության հայտ՝ նշելով մասնակցի անուն-ազգանունը, հեռախոսահամարը: Մասնակիցների հետ կապը կհաստատվի հետադարձ հաղորդագրությամբ: Մասնակիցների ընտրությունը կկատարվի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրում ընդգրկված կինոարտադրության ոլորտի առաջատար մասնագետների կողմից՝ հարցազրույցի միջոցով:
Հարցազրույցը տեղի կունենա 2025 թ. փետրվարի 8-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ հարկում՝ «Անրի Վեռնոյ» կինոսրահում (հասցե՝ Ամիրյան 26):
Դասընթացները կիրականացվեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Դասընթացի տևողությունը երկու ամիս է:
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է մասնակցության հավաստագիր:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել +374 55-189-475 հեռախոսահամարին կամ գրել https://surl.li/nlzkfn ծրագրի ֆեյսբուքյան էջին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան