ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Հունվարի 30, 2025
Մշակութային լուրեր

Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացրել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։

Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել և մրցանակները հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Մրցույթ-փառատոնը նախատեսված էր Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների և պատանիների համար։ Հիմնական նպատակն էր հնարավորություն ընձեռել երեխաներին և պատանիներին ավելի խորը ուսումնասիրելու և ծանոթանալու Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական գործունեությանը և ժառանգությանը, հետևաբար՝ ընդլայնելու իրենց գիտելիքները և հմտությունները արվեստի ոլորտում, զարգացնելու գեղագիտական ճաշակը և վերլուծական կարողությունները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է մասնակից երեխաներին և նշել․ «Պատահական չէ, որ մրցույթն այս տարի նվիրված է երկու մեծանուն հայերին և կազմակերպվել է պետական հոբելյանական միջոցառումների շրջանակում»։

Այս համատեքստում նա հավելել է՝ 2024 թվականին լրացել է Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով ձևավորվել էին հոբելյանական հանձնաժողովներ, և հոբելյանական տարում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ նաև արտերկրում: Արթուր Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Նա նաև տեղեկացրել է, որ երկու մեծանուն հայ մշակութային գործիչների հոբելյաններն ընդգրկված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-25 թվականների օրացույցում:

Կարևորելով նկարչական մրցույթ-փառատոնի անցկացումը թե՛ հոբելյանական տարվա, թե՛ մշակույթի ռազմավարության դրույթների շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է. «Այս միջոցառմամբ մի կողմից փորձում ենք մեծարել մեր անվանի արվեստագետներին ու նրանց վաստակը, մյուս կողմից՝ երեխաներին ներգրավելով՝ ուզում ենք նրանց հաղորդակից դարձնել մեր մշակույթին, նաև մղել ոգեշնչվելու մեր արժեքներով և ստեղծագործաբար արժևորելու մեծերին՝ այդպիսով խթանելով նաև նրանց ստեղծագործականությունը. ով իմանա, գուցե ապագայի հանճարները նաև նրանց շարքերում են»:

Նա նաև նշել է, որ առանցքային նպատակներից է նաև այս միջոցառմամբ ևս մեկ անգամ մշակույթի միջոցով ամրապնդելու Հայաստան-սփյուռք միասնությունը, ապահովելու երկխոսություն և կայուն համագործակցություն։

Մրցույթ-փառատոնին ներկայացվել է 104 աշխատանք՝ 49 կրթական հաստատությունից, այդ թվում՝ սփյուռքից։

Մրցույթ-փառատոնում ընտրությունը կատարվել է երկու տարիքային խմբով՝ 8-12 տարեկան և 13-18 տարեկան։ Յուրաքանչյուր տարիքային խմբում մասնակիցների համար սահմանվել են 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականների մրցանակներ։

Մրցույթի շրջանակում երեխաների աշխատանքները ցուցադրվում են Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 28-ը (հասցե՝ Աբովյան 13):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…

  • ՏՀՏ գործիքները՝ դասապրոցեսի հաջողության գրավական:

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Ժամանակակից կրթական համակարգը թևակոխել է մի նոր դարաշրջան, որտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են առաջընթացի անբաժանելի մասը: Տարրական դպրոցը երեխայի կյանքում հանդիսանում է այն հիմնարար օղակը, որտեղ ձևավորվում…

  • Արհեստական բանականությունը՝ կրթության նորարարական լծակ

    Թեմայի հեղինակ՝ Մարուսյա Բաբայան

    Ավանդական ստատիկ նյութերն այլևս չեն բավարարում արդի աշակերտի կարիքները: Իմ փորձարարական դասերը Խ. Աբովյանի անվան հ. 2 դպրոցում ցույց են տվել, որ ԱԲ-ի միջոցով բովանդակության դինամիկ հարմարեցումը բարձրացնում է ներգրավվածությունը…

  • Անգլերենը՝ հաղորդակցության միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ այսօր խոսել մի շատ կարևոր թեմայի շուրջ: Գաղտնիք չէ, որ անգլերենը աշխարհի ամենատարածված և կարևոր լեզուներից մեկն է հանդիսանում այսօր: Տարբեր երկրների, նրանց մշակույթների և տարբեր…