ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման և իրականացման շուրջ համագործակից միջազգային կառույցների գործընկերների հետ, որոնք հունվարի 29-31-ն աշխատանքային այցով ժամանել են Հայաստան:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Ողջունելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերներին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության ամենաառաջնային ծրագրերից մեկի՝ «Ակադեմիական քաղաքի» իրականացման հաջորդ փուլում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:
«Սա իսկապես խոշոր նախագիծ է՝ տարբեր բաղադրիչներով, որը կպահանջի բոլոր կողմերի ներգրավվածությունը՝ նախանշված նպատակներին լիակատար հասնելու համար։ Վստահ եմ, որ բոլորիս պատրաստակամությունը, ձեր փորձագիտական աջակցությունը և շահագրգիռ կողմերի՝ հայաստանյան համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, դասախոսների և ուսանողների ակտիվ ներգրավվածությունը կնպաստեն նախագծի հաջող իրականացմանը»,- ասել է նախարարը։
Նախագծի իրականացումը խթանելու առումով նախարարն անդրադարձ է կատարել նաև ակադեմիական քաղաքի իրականացման հետ կապված առանցքային գործընթացներին, որոնցից մեկը ներդրումային պլանի մշակումն է, մյուսը` օրենսդրության բարելավումը, որոնց իրագործման համար ևս միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կարևոր է:
ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանի նշմամբ՝ այժմ ընթացքի մեջ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի մշակման փուլը, որից հետո պաշտոնապես կհաստատվի գլխավոր հատակագիծը, իսկ այնուհետև կմեկնարկեն ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները: «Մենք արդեն ունենք բոլոր պայմանագրերը գործընկերների հետ»,- ասել է Սարգիս Հայոցյանը:
Հանդիպմանը մասնակցել են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը 2024 թ․-ին մշակած և ներկայում քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետաինժեներական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրը, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning) ընկերության տնօրեն Յոհան Ռաբենը, տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական «Սիստեմատիկա» ընկերության տնօրեն Դիեգո Դեպոնտեն։
Ամբողջ գործընթացը համակարգելու է gmp ընկերությունը, իտալական «Սիստեմատիկա» ընկերությունը մշակելու է ակադեմիական քաղաքի ներքին շարժունության մոդելը և կապակցվածությունը հանրապետության տրանսպորտային ցանցի հետ: Մյունխենի տեխնիկական համալսարանի գործընկերները մշակում են բովանդակային գործընթացը՝ բուհերի խոշորացման քաղաքականության համատեքստում: Մյուս գործընկերները մշակելու են քաղաքի հայեցակարգը, այն է՝ թե ինչպես է գործելու ներքին տնտեսական և կենցաղային համակարգը:
Թոբիաս Քեյլի գնահատմամբ՝ այժմ ընթանում է գաղափարից գործնական աշխատանքի անցնելու փուլը, և ընդհանուր տեսլականը ճիշտ ուղու վրա է. «Այս փուլում ինժեներներ են աշխատելու նախագծի շուրջ, և այն դառնալու է իրականություն՝ գաղափարից դեպի իրագործում ճանապարհը դնելով ամուր հիմքերի վրա: Այսպիսով, առաջին փուլում պետք էր հասկանալ, թե ինչ է ակադեմիական քաղաքը, իսկ այս փուլն այն մասին է, թե մեր պատկերացրած ակադեմիական քաղաքը ինչպես պետք է իրականացնել»:
«Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի համակարգող Ջորջետա Աուկտուրի խոսքով՝ իրենց մասնաբաժինը «Ակադեմիական քաղաք» ծրագրում համալսարանների միավորման, խոշորացման գործընթացին աջակցելն է: Առանձին զբաղվելու են նաև տեխնոլոգիական կլաստերի մշակմամբ, օգնելու են ուժեղացնել կրթության և գիտության կապը, որից, ըստ Ջորջետա Աուկտուրի, ավելի շահելու են տնտեսությունն ու արդյունաբերությունը, կրթությունն ու գիտությունը: «Եվրոպական փորձը ևս ցույց է տալիս, որ միավորումները, խոշորացումները և ռեսուրսների մեկտեղումը կառավարման ավելի արդյունավետ մոդել է՝ ամրապնդելու կրթության և արդյունաբերության կապը»,- հավելել է նա:
Տրանսպորտային շարժունակության նախագծի մշակման համար պատասխանատու իտալական «Սիստեմատիկա» ընկերության տնօրեն Դիեգո Դեպոնտեն ասել է, որ ուսումնասիրելու են ակադեմիական քաղաք տանող բոլոր ուղղությունները, թե՛ արտաքին, թե՛ ներքին տեղաշարժը և մշակելու են ռազմավարություն՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Այս համատեքստում նա նշել է, որ առանցքային դեր է ունենալու երկաթգծի շահագործման հնարավորությունը, քանի որ մեքենաների ծանրաբեռնված շարժը պետք է թեթևացնել՝ դեպի ակադեմիական քաղաք հանրային տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս ապահովելու նպատակով:
RSUP ընկերության տնօրեն Յոհան Ռաբենն էլ հավելել է, որ ծրագրի հաջող իրականացման համար առանցքային է տարբեր պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ ներգրավվածությունը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան